Ինչպե՞ս տրամադրել ՀԴՄ կտրոն

Հարգելի Հաշվապահներ. այսպիսի մի հարց. հանրային սննդի ոլորտում ինչպե՞ս տրամադրել ՀԴՄ կտրոն, եթե պատվերը գերազանցում է 300 000 ՀՀ դրամը։
Կանխավ շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Եթե դիմացի կողմը ֆիզ. անձ է` կարող եք տրամադրել մինչև 3 մլն դրամի ՀԴՄ կտրոն։ Ապրանքների, ծառայությունների, աշխատանքների դիմաց կանխիկ վճարումների ընդունման առավելագույն չափը (բացառությամբ մանրածախ առևտրի և ծառայությունների ոլորտում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից մինչև 3 միլիոն դրամի չափով միանվագ գործարքների դիմաց ընդունվող վճարումների) միանվագ գործարքի դեպքում սահմանված է 300 հազար դրամ, իսկ մեկ ամսվա ընթացքում այդպիսի գործարքների համար` 3 միլիոն դրամ։

Inna

Շնորհակալ եմ արձագանքի համար։

Tigran

Ըստ օրենքի կազմակերպությունները և ԱԱՀ վճարող համարվող անհատ ձեռնարկատերերը պարտավոր են պահպանել կանխիկ դրամով վճարումների կատարման և ընդունման նկատմամբ Օրենսգրքի 386-րդ հոդվածով սահմանված սահմանափակումները: Ձեր գրածից պարզ չէ Ա/Ձ եք, թե ոչ, համ էլ հանրային սնունդը գործում է շրջհարկի դաշտում: Տպեք 2 կտրոն, մեկը ասենք կանխավճարի, մեկը պատվերի: Եթե պատվիրատուն կազմակերպություն, անհատ ձեռնարկատեր կամ նոտար է, ապա կարող եք տրամադրել հարկ վճարողի հաշվառման համարը պարունակող՝ հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոն: Հաջորդ անգամվա համար կարող եք նաև փոխանցումով կանխավճար ընդունել և հաշիվ վավերագրով 300 000-ից ավելի մատակարարում կատարել, անգամ ֆիզ. անձին:

Inna

Շնորհակալ եմ արձագանքի համար։
Շրջհարկով աշխատող ռեստորան է, կազմակերպության տեսակը՝ ՍՊԸ։
Խոսքս ֆիզ. անձերի դեպքում միջոցառման պատվերի մասին է, որի գումարը միանշանակ մեծ է լինելու 300 000 ՀՀ դրամից։

Nerses

Կարող եք հաշիվ դուրս գրել ֆիզ. անձի անձնագրային տվյալներով:

Inna

Շնորհակալ եմ, այսինքն՝ հաճախորդը եկավ միջոցառում պատվիրեց, վճարումից հետո հ/ա դուրս գրեմ, որը կփոխարինի՞ ՀԴՄ կտրոնին։

Nerses

Այո, դրամարկղի մուտքի օրդերով գումարը մուտք արեք, կարող եք նաև կազմակերպության բանկային տվյալները նշել և լինի փոխանցումով:

Inna

Շնորհակալ եմ