Գայանե.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Մարզում գործող խաղալիքների խանութ է, միկրոյով է գործում: Ամեն ամիս ՀԴՄ-ի 60 Ձև-ը ներկայացվել է: Դրա անհրաժեշտությունը կար արդյո՞ք, եթե չկա, այդ դեպքում կասե՞ք հետագա քայլերը և ՀԴՄ սարքի հետ կապված, և հաշվետվության, որովհետև ամեն ամիս ներկայացվել է հաշվետվությունը:
Շնորհակալություն:
Հին ՀԴՄ-ով չպետք է աշխատեք, պետք է նոր ՀԴՄ ձեռք բերեք, քանի որ արդեն ՀԴՄ-ներ կան: Կարող է նկատեն ու անպայման զգուշացում կտան:
Հարգելի Գայանե, ուսումնասիրեք ՀՕ հոդված 269, 270 և 271: Եթե հարկային մարմինը Ձեր կողմից ներկայացված հաշվետվությունը չի հեռացրել էլեկտրոնային բազայից, ապա Դուք պետք է շարունակեք ներկայացնել և, մյուս կողմից, Դուք Ձեր համար ապահովագրում եք Ձեր եկամուտների ստացման արժանահավատությունը:
Շնորհակալ եմ, Տիգրան ջան: Դուք շուկայում նկատի ունե՞ք, որ կան:
Այո, կան նոր ՀԴՄ-ներ ազատ վաճառքում:
Պետք է գնեք նոր սերնդի ՀԴՄ, հին սերնդի ՀԴՄ-ն չի կիրառվում, հիմք չէ: ՊՈԱԿ-ը չի տրամադրում, պետք է շուկայից գնեք, արժեքը տատանվում է 120 000 – 150 000 դրամ:
Շնորհակալ եմ, հարգելիներս:
Նոր սերնդի ՀԴՄ-ները անմիջապես արտացոլում եմ Ձեր կողմից տպած կտրոնը և առանձին հաշվետվության կարիք չկա։
Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ հարկային մարմին ցանցային կապի միջոցով օրվա ընթացքում իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկություններ ուղարկող հսկիչ դրամարկղային մեքենաներ չկիրառող կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները (բացառությամբ շրջանառության հարկ վճարողների) մինչև սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված ժամկետը յուրաքանչյուր ամսվա առաջին հինգ աշխատանքային օրվա ընթացքում իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում նախորդ ամսվա ընթացքում յուրաքանչյուր հսկիչ դրամարկղային մեքենայով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկություն` Կառավարության սահմանած ձևով: Մինչև սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված ժամկետը շրջանառության հարկ վճարողները յուրաքանչյուր հսկիչ դրամարկղային մեքենայով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ եռամսյակային տեղեկությունները ներառում են սահմանված կարգով հարկային մարմին ներկայացվող շրջանառության հարկի հաշվարկում:
Պարտադիր պետք է ներկայացնեք, եթե ունեք հին սերնդի ՀԴՄ։
Հսկիչ-դրամարկղային մեքենայի ֆիսկալային հասույթի վերաբերյալ տեղեկություններ չեն ներկայացնում`
1) այն կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, որոնք 2012 թվականի հունվարի 1-ից կամավոր հարկային մարմին կուղարկեն հսկիչ-դրամարկղային մեքենաների կողմից օրվա ընթացքում իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկությունը ցանցային կապի միջոցներով.
2) այն կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, որոնք առևտրի իրականացման վայրերում իրականացնում են գործունեություն և ցանցային կապուղիների միջոցով հարկային մարմին են ուղարկում օրվա ընթացքում իրականացված դրամական հաշվարկների վերաբերյալ տեղեկություն.
3) այն կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, որոնք իրենց հաշվառման վայրի հարկային տեսչություն ներկայացրել են դիմում-հայտարարություն գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու վերաբերյալ` գործունեության ժամանակավոր դադարեցված ժամանակահատվածում ներառված ամբողջական ամիսների համար.
4) այն կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, որոնք լիցենզավորման կարգի պահանջներից ելնելով հարկային մարմնում գրանցել են հսկիչ-դրամարկղային մեքենա, սակայն տվյալ ամսվա ընթացքում լիցենզիա դեռ չեն ստացել և լիցենզավորման ենթակա գործունեություն չեն իրականացրել` տվյալ գործունեության մասով։
Նոր սերնդի ՀԴՄ-ների դեպքում այդ հաշվետվության անհրաժեշտությունը չկա: