Գարեգին.
Բարև Ձեզ: Վերջերս ձեռք եմ բերել նոր սերնդի ՀԴՄ, ո՞վ կարող է ասել, թե պարտադիր է արդյո՞ք ամեն օր Z հաշվետվություն հանել: Թեժ գիծ եմ զանգահարել, այնտեղից պատասխանեցին, որ՝ այո, պարտադիր է, մեջ բերելով ինչ որ օրենքի կետ: Բայց մի փոքր կասկածներ կան, քանզի այս ՀԴՄ-ները հնարավորություն ունեն ցանկացած օրերի կտրվածքով Z հաշվետվություն հանել: Շնորհակալություն:
Հարգելի Գարեգին, եթե Դուք ամեն օր միացրել եք ՀԴՄ, ապա ըստ կարգի Դուք պետք է հանեք հաշվետվությունը:
Կարիք չկա ամեն օր հանելու, Ձեզ համար կարող եք շաբաթը մեկ կամ ամիսը մեկ հանել, կցել տվյալ ամսվա թղթերին: ՀԴՄ-ի տվյալները օնլայն գրանցվում է ՊԵԿ-ում և օնլայն կարող եք հետևել նաև Դուք:
Պարտադիր չէ, բայց կարող եք որոշակի ժամանակահատվածի կտրվածքով հանել՝ համեմատելու համար համակարգում արտացոլված տվյալները։
Պարտադիր չէ դրանք հանել, Ձեր ներքին հաշվառման համար կարող եք, իսկ ՊԵԿ-ը առանց դրա էլ Ձեր խփած կամ իրացման տվյալները տեսնում է, որը կարող եք Դուք ևս տեսնել հաշվետվությունների համակարգով:
Դա հանում եք Ձեր համար, Ձեր ներքին ֆինանսական շարժին հետևելու համար։
ՀՀ կառավարության 5 հոկտեմբերի 2017 թվականի N 1318-Ն որոշում.
13. Գանձապահը հերթափոխի կամ աշխատանքային օրվա ավարտից հետո ՀԴՄ-ից դուրս է բերում գնումների թիվը, գնումների գումարը, վերադարձի թիվը, վերադարձի գումարը, հասույթը, պատասխանատու անձի մոտ առկա կանխիկ գումարը, ինչպես նաև պատասխանատու անձի հաշվետվությունը, որը հանդիսանում է սկզբնական փաստաթուղթ հասույթը հաշվառելու համար: Վերջինս պահպանվում է հարկ վճարողի մոտ` տպվելու օրվանից 3 տարվա ընթացքում:
14. Գանձապահի հաշվետվությունը տպվում է ՀԴՄ-ով: Այն կարող է ստացվել ինչպես ընդլայնված` կտրոնների համարները նշելով, այնպես էլ համառոտ` գնումների ընդհանուր հանրագումարով: