ՀԴՄ անվանափոխություն

Կարեն․

Ողջույն բոլորին։ 2018 թվականին, որպես սահմանամերձ գոտում գործունեություն իրականացնող ԱՁ, ՊԵԿ-ի կողմից ստացել ենք ՀԴՄ սարք: Արդյո՞ք այդ սարքը հիմա կարող ենք վերագրանցել մեկ այլ իրավաբանական անձի վրա, և եթե այո՝ ինչ որ մուծումներ պե՞տք է արվեն, թե՞ ոչ: Հարցը նրանում է, որ սարքը տրամադրվել է անվճար:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Այո, այդ սարքը հիմա կարող եք վերագրանցել այլ իրավաբանական անձի վրա, եթե գործունեություն չեք իրականացնում, գրանցումից հանեք որ կարողանան այլ սուբյեկտի վրա գրանցեն: Մուծումների հարցը ճշտեք սպասարկող կազմակերպության հետ:

Knarik

Մուծումներ չկան գործարքի համար,հանգիստ անվանափոխեք, եթե գործունեություն չեք իրականացնում:

Karine։

Եթե կասեցրել եք ձեր Ա/Ձ֊ի գործունեությունը, դիմեք Ձեր ՀԴՄ֊ն սպասարկող կազմակերպությանը այն զրոյացնելու համար։ Այնուհետև կարող եք անվանափոխել։

Գայանե

Անկախ ՀԴՄ-ի ձերքբերման աղբյուրից՝ ներկայումս սեփականատերը և տնօրինողը հանդիսանում եք Դուք: Այնպես, որ այդ սարքը հիմա կարող ենք վերագրանցել մեկ այլ իրավաբանական կամ ֆիզիկական անձի վրա: