Անահիտ․
Բարև ձեզ։ Ինձ ո՞վ կօգնի ՀԴՄ-ի անվանացանկի անցկացման գործում, խնդրում եմ օգնեք, քիչ ժամանակ է մնացել։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Անահիտ․
Բարև ձեզ։ Ինձ ո՞վ կօգնի ՀԴՄ-ի անվանացանկի անցկացման գործում, խնդրում եմ օգնեք, քիչ ժամանակ է մնացել։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
ինչպես օգնենք,կգրեք,
Ինչի՞ց սկսել։ Եթե քիչ է անվանացանկը, taxservice-ում մուտք անել, թե/ պարտադիր ծրագրով, եթե taxservice ով ստեղծում ենք անվանացանկը, հետո ի՞նչ գործողություններ են արվում։
սկզբում ստեղծեք անվանացանկը.
19. Ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) կառավարման գործառույթը պետք է ապահովի նոր ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ստեղծում կամ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում արդեն իսկ ստեղծված ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ցանկերի ներբեռնում՝ ըստ համապատասխան բաժինների:
01.07-ից
«16․ ՀԴՄ կտրոնի վրա օրենսգրքով սահմանված ապրանքի անվանումը և ապրանքային դիրքը, աշխատանքի կամ ծառայության անվանումը և կոդը, իսկ հանրային սննդի ծառայությունների մատուցման դեպքում՝ նաև փաստացի մատուցվող ծառայության շրջանակներում տրամադրվող ճաշացուցակը (կերակրատեսակների, խոհարարական արտադրատեսակների, խմորեղենի և հացաբուլկեղենի և գնովի այլ ապրանքների անվանումները), ինչպես նաև գնվող ապրանքի քանակը և դրա չափման միավորը (բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնների) տպագրվում են նախորդ տարվա (2022 թվականից սկսած) արդյունքներով 24 մլն դրամ և ավելի իրացման շրջանառություն ունեցող հարկ վճարողների կողմից: Նշված հարկ վճարողները շարունակում են կիրառել սույն կետով սահմանված պահանջը՝ անկախ հարկ վճարողի՝ հետագա տարիների իրացման շրջանառության մեծությունից:».
Ինչո՞վ օգնենք։
Անվանացանկը ինչքա՞ն պետք է լինի որ ստեղծեմ, ես գիտեմ որ այդ ծրագրով զեղջեր չի լինում անել և գին փոխել։
Գին փոխել իհարկե լինում է, ուղղակի ամեն անգամ taxservice-ով պիտի գինը փոխեք ու ՀԴՄ-ով ներբեռնել տաք, որպեսզի նոր գինը երևա:
եթե taxservice ով ստեղծում եք անվանացանկը, հետո պետք է դիմեք Ձեր ՀԴՄ-ն սպասարկող կազմակերպությանը, որ այն ակտիվացնի: