Աննա․
Բարև Ձեզ։ Եթե հացի փռում թխվում է նաև այլ հացաբուլկեղեն, որը նաև սպասարկվում է սրահում, այդ դեպքում կարո՞ղ է հացի վաճառքը որպես արտադրություն ձևակերպել, իսկ մնացած սնունդը` հանրային սնունդ։ Նշեմ, որ հանրային սննդի հայտարարություն չի տրվել։ Այդ դեպքում հացի վաճառքից շրջանառության հարկի դրույքաչափը կլինի 3.5՞, իսկ մնացածի մասով` 5%՞։
այո մնացած սնունդը կդիտարկվի հանրային սնունդ, քանի որ հանրային սննդի օբյեկտներ` հանրային սննդի ծառայության իրականացման համար կառուցված կամ այդ նպատակին հարմարեցված ու սարքավորված շենք, շինություն կամ այլ վայր.
Հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ստացվող եկամուտները շրջհարկով հարկվում են 6 տոկոսով,
Այո, այդ դեպքում հացի վաճառքից շրջանառության հարկի դրույքաչափը կլինի 3.5, իսկ մնացածի մասով` 5%։ Հաշվառումն էլ վարեք առանձին-առանձին