Մայա.
ՀՕ հոդված 269
2. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտները չեն ազատվում`
1) Հայաստանի Հանրապետություն ներմուծվող (այդ թվում` ԵՏՄ անդամ պետություններից) ապրանքների մասով Օրենսգրքով սահմանված կարգով հարկերի հաշվարկման և պետական բյուջե վճարման պարտավորությունից։
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասացեք, ելնելով վերոգրյալ հոդվածից, ի՞նչ հարկեր է վճարում միկրոձեռնարկատերը ՀՀ ներկրում կատարելիս:
ԱԱՀ, բնապահպանական հարկ, ակցիզային հարկ։
Շնորհակալություն
Կախված ինչ եք ներմուծում։ ԱԱՀ-ն պարտադիր։
Շնորհակալություն պատասխանի համար: Ներմուծվելու է ավտոպահեստամասեր 3-րդ երկրից: Խնդրում եմ ասել ի՞նչ հարկեր և հաշվետվություններ են առաջանում այս դեպքում /հայտարարություն, հայտարարգիր, մաքսային վիճակագրական…/:
Մաքսային հայտարարագիր, դիմեք բրոքերի։
Հարգելի Տիգրան սահմանին վճարումները և մաքսազերծման ընթացակարգը բրոքերը և տնօրենը իրականացնելու են: Հարցս taxservice -ով, e-gov-ով հանձնվելիք հաշվետվություններին և համապատասխան վճարումներին են վերաբերվում:
Taxservice -ով ձեր սովորական հաշվետվություններն եք ներկայացնելու, իսկ դրա արդյունքում 24 մլն-ի շեմը չեք գերազանցի կամ մինչև տարվա վերջ, մաքսային հայտարարագիրը ձեր համար արդեն հիմք է ծախսերի, այլ հաշվետվություն չկա դա ԵՏՄ-ից չի։
շնորհակալություն
Հարկային հաշվետվություն այդ պահով չունեք։ Սահմանի ձեր ձևակեևպումներն ու մուծումները և բրոքերի հայտարարագիրը բավական է։
շնորհակալություն