ԻՐԻՆԱ.
Բարև ձեզ: Խնդրում եմ ասել` հարկային վճարումները ամսի 20-ից հետո վճարելու համար բացի տույժերից ի՞նչ պատասխանատվության է ենթարկվում ՍՊԸ: Իդեպ, վճարումը կատարվել է անկանխիկ 21.06.2021թ. ժամը 14-50, սակայն մուտքագրվել է միասնական հաշվին 22.06.2021թ.:
Մի հարց էլ ես տամ ձեր հարցի տակ։ ՍՊԸ-ն, որն աշխատում է շրջհարկով, պարտադիր պետք է ներկայացներ ֆինանսական հաշվետվություններ։ Եվ ի՞նչ է նախատեսված, եթե չի ներկայացրել 2020թ համար:
Ֆինանսական հաշվետվությունները ուր ներկայացնելու մասին է, դրա համար կապ ունի շրջանառությունը ու գործունեությունը:
Ձեր հարցին պատասխանել ենք այստեղ:
Շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն բացի շրջանառության հարկի հաշվետվությունից` եռամսյակային, և եկամտային հարկի հաշվետվությունից ուրիշ հաշվետվություն չի տալիս։
Տույժերից բացի այլ պատասխանատվություն չի նախատեսված, սակայն հաջորդ վճարման ժամանակ դա էլ վճարեք:
2 օրվա տույժ պետք է վճարեք ընդամենը:
Տույժը վճարեք հաջորդ ամիս, որ գումարը չավելանա։
Յուրաքանչյուր ուշացած օրվա համար վճարում եք տույժ հարկի գումարի 0.04%-ի չափով ուրիշ պատասխանատվության չեք ենթարկվի:
Հարկային օրենսգիրք Հոդված 401. Հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելը
1. Հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ` 0.04 տոկոսի չափով: