Անի․
Բարև ձեզ, հարգելիներս: Որևէ մեկը ստացե՞լ է հարկային ռեզիդենտի սերտիֆիկատ: Ինձ հետաքրքրում է ողջ գործընթացը քայլ առ քայլ: Կարո՞ղ եք օգնել:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Անի․
Բարև ձեզ, հարգելիներս: Որևէ մեկը ստացե՞լ է հարկային ռեզիդենտի սերտիֆիկատ: Ինձ հետաքրքրում է ողջ գործընթացը քայլ առ քայլ: Կարո՞ղ եք օգնել:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Եթե խոսքը ռեզիդենտի կարգավիճակը հաստատող տեղեկանքի մասին է, ապա կարող եք ծանոթանալ ՀՕ հոդված 314-ին։
Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կարգավիճակի հաստատման տեղեկանք ստանալու համար հարկ վճարողը ներկայացնում է
1) կազմակերպության (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի) դեպքում
տեղեկություն օտարերկրյա պետությունում ստացված եկամտի տեսակի և մեծության վերաբերյալ, ինչպես նաև օտարերկրյա պետությունում եկամուտների ստացումը հիմնավորող փաստաթղթերի պատճենը՝ եկամուտների առկայության դեպքում.1.1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի դեպքում՝ դիմում Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կարգավիճակի հաստատման տեղեկանք ստանալու վերաբերյալ.
2) ֆիզիկական անձի դեպքում
ա. տեղեկություն օտարերկրյա պետությունում ստացված եկամտի տեսակի և մեծության վերաբերյալ, ինչպես նաև օտարերկրյա պետությունում եկամուտների ստացումը հիմնավորող փաստաթղթերի պատճենը՝ եկամուտների առկայության դեպքում,
կցելով հաստատող փաստաթղթերի պատճենները:բ. քաղաքացու անձնագրի բոլոր էջերի պատճենները,
գ. Հայաստանի Հանրապետության տարածքում անձի գտնվելու ժամանակահատվածի հաշվարկման աղյուսակը կամ Հայաստանի Հանրապետության տարածքում կենսական շահերի կենտրոնի գտնվելու մասին ազատ ոճով շարադրած հիմնավորումը