Նունե․
Բարև Ձեզ։ Կարո՞ղ է շրջանառության հարկով աշխատող կազմակերպությունը հարկային հաշիվ դուրս գրել։ Խնդրում եմ պատասխանել օրենքի հղումով։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Նունե․
Բարև Ձեզ։ Կարո՞ղ է շրջանառության հարկով աշխատող կազմակերպությունը հարկային հաշիվ դուրս գրել։ Խնդրում եմ պատասխանել օրենքի հղումով։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Ոչ, հարկային հաշիվ դուրս գրում են ԱԱՀ վճարողները, դա կհամարվի խախտում, կամ պետք է անցնեք ԱԱՀ դաշտ որ հարկային հաշիվ կարողանաք դուրս գրել։
Բարև Ձեզ։ Շրջանառության հարկով աշխատող կազմակերպությունը չի կարող հարկային հաշիվ դուրս գրել։ Կարող է դուրս գրել միայն հաշվարկային փաստաթուղթ: Հիմք ՀՕ հոդված 253 – 265:
Եթե դուրս գրեք հարկային հաշիվ ապա պետք է ներկայացնեք ԱԱՀ հաշվարկ և վճարեք տվյալ ԱԱՀ առանց հաշվանցման իրավունքի։
ՀՕ Հոդված 59.Ավելացված արժեքի հարկ վճարողները
5. Հարկային մարմնում որպես ԱԱՀ վճարող չհաշվառված կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները չեն համարվում ԱԱՀ վճարողներ, սակայն Օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված՝ հարկման օբյեկտ համարվող գործարքներ և (կամ) գործառնություններ իրականացնելու դեպքում պարտավոր են Օրենսգրքով սահմանված կարգով, չափով և ժամկետներում հաշվարկել և պետական բյուջե վճարել այդ գործարքներից և (կամ) գործառնություններից առաջացող ԱԱՀ-ի գումարները
Ոչ