Բարև բոլորին: Ես չեմ համարվում ԱԱՀ վճարող, սակայն հարկային հաշիվներ դուրս գրում եմ հաճախակի: Հարցս հետեվյալն է` ե՞ս էլ պետք է հարկայինից վերցնեմ հարկային հաշիվները:
Հարգելի Թերեզա, եթե ԱԱՀ վճարող չեք, պետք չէ հարկային կաշիվը վերցնել հարկային տեսչությունից:
Իզաբելա
Հյուր
13 տարի առաջ
Հարգելի Թերեզա, եթե դուք ԱԱՀ վճարող չեք համարվում, ապա հարկային հաշիվներ դուրս գրել չեք կարող:
Թեհմինե
Հյուր
13 տարի առաջ
Ոչ, ՀՏ-ից հարկային հաշիվներ վերցնում են միայն ԱԱՀ-վճարողները:
Սիմոն
Հյուր
13 տարի առաջ
Հարգելի Թերեզա, Դուք երևի շփոթում եք հարկային հաշիվը հաշվարկային փաստաթղթի հետ: Հարկային հաշիվ լրացնում են միայն ԱԱՀ վճարող համարվողները, որի լրացմանը ներկայացվող պահանջների մասին կարող ես ծանոթանալ` կարդալով “ԱԱՀ-ի մասին” օրենքի 20 -րդ հոդվածը:
Araik
Հյուր
13 տարի առաջ
Հարգելի Թերեզա, նախ համաձայն գործող օրենքի հարկային հաշիվը այն փաստաթուղթն է, որտեղ ԱԱՀ ներկայացված է առանձին տողով: Հարկային հաշիվ դուրս են գրում ԱԱՀ վճարողները էլեկտրոնային եղանակով կամ հարկային մարմնից ստացված բլանկերի վրա: Սակայն եթե ինչ-ինչ պատճառներով ԱԱՀ վճարող չհանդիսացող անձը դուրս է գրել փաստաթուղթ, որտեղ առանձին տողով նշել կամ հաշվարկել է ԱԱՀ-ը, ապա տվյալ անձը պարտավոր է վճարել այդ ԱԱՀ-ի գումարը պետ. բյուջե: Այնպես որ ինքներդ որոշեք Ձեր կողմից հարկային հաշիվների դուրս գրման հաճախականությունը:
Մարի
Հյուր
13 տարի առաջ
Հարգելի Թերեզա, եթե ԱԱՀ վճարող չեք, պետք չէ հարկային հաշիվը վերցնել հարկային տեսչությունից: Բայց կարող եք հաշիվներ դուրս գրել առանց ԱԱՀ, կան որոշ գործարքներ, որ դուրս են գրվում հաշիվներ առանց ԱԱՀ ի, մեր ընկերությունը զբաղվում է ներմուծումով, ի դեպ հարկվում է ԱԱՀ-ով և բոլոր բեռնափոխադրման հաշիվները առանց ԱԱՀ- ի են: Մենք պարզապես դա ծախս ենք ցուց տալիս և մտցնում են ինքնարժեքի մեջ: