Հարկային հաշիվը անվավեր ճանաչելու համար

Lilit.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին. ունեմ էլեկտրոնային եղանակով դուրս գրված հաշիվ և ցանկանում եմ այն անվավեր ճանաչել, սակայն 24 ժամը լրացել է: Ինձ հետաքրքրում է` այն անվավեր ճանաչելուց ու ծրագրի համապատասխան կոճակով տեղեկություն ուղարկելուց բացի անհրաժե՞շտ է արդյոք անվավեր ճանաչման պատճառը հիմնավորող երկկողմանի ստորագրված բացատրագիր: Խնդրում եմ պատասխանը հիմնավորեք որևէ հղումով: Կամ կա՞ արդյոք այլ ընթացակարգ: Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
astxik

Լիլիթ, 1504 պարզաբանումը կարդա:

Սիմոն Առաքելյան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 նոյեմբերի 2010 թվականի N 1504-Ն

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ, ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՁԵՎԵՐԻ ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ, ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ, ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՍԵՐԻԱՅԻ ԵՎ ՀԱՄԱՐԻ ԳԵՆԵՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՁԵՎԵՐԻ ԳԻՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընթերցեք հավելված 4-ը, և ամեն ինչ պարզ կդառնա: Դեպքերը տարբեր են` կախված նրանից, թե որ կողմն է ցանկանում անվավեր ճանաչել հաշիվը, ինչ պատճառով կամ ինչքան ժամանակ է անցել դուրսգրման պահից: