Անահիտ.
Բարև ձեզ: Հարցս հետևյալն է. եթե ԱԱՀ վճարող կազմակերպությունը ծառայություն է մատուցել ոչ ռեզիդենտ ֆիզ. անձին, ապա հարկային հաշիվ, թե՞ հաշիվ վավերագիր է դուրս գրելու: Եվ արդյո՞ք լրացուցիչ հարկային պարտավորություններ կառաջանան եկամտային հարկի կամ շահութահարկի գծով: Արդյո՞ք ԱԱՀ-ն /եթե հարկային հաշիվ է դուրս գրվում/ հաշվանցման ենթակա է:
Ծառայությունը մատուցվել է ոչ ռեզիդենտ ֆիզ. անձին ՀՀ-ում, թե՞ դուրս, ՀՀ-ում հարկային հաշիվ է դուրսգրվում: Լրացուցիչ հարկային պարտավորությունների առաջանալը կախված է նրանից, թե այդ ոչ ռեզիդենտը որ երկրի քաղաքացի է ու կա այդ երկրի հաշվով կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագիր: ԱԱՀ-ն /եթե հարկային հաշիվ է դուրս գրվում/ հաշվանցման ենթակա է ԱԱՀ-ով ստացված հարկային հաշիվների հաշվով:
Տիգրան ջան, ոչ ռեզիդենդին ծառայություն մատուցվել է ՀՀ-ի տարածքում: Իսկ եթե ՀՀ-ն չունի կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր, ապա ի՞նչ լրացուցիչ հարկեր են առաջանում և ո՞ր օրենքով է դա կարգավորվում:
Եթե այդ երկրի հետ ՀՀ-ն չունի կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր, ապա այդ հարցերը հարկային օրենսգրքի տիրույթում են մնում, լրացուցիչ հարկեր այս դեպքում չեն առաջանում:
Ինձ պետք է իմանալ, ե՞րբ է առաջանում լրացուցիչ հարկային պարտավորություններ, և ի՞նչ պարտավորություններ:
Երբ հակառակը լիներ, նա ձեզ մատուցեր ծառայություն:
Լավ, շնորհակալություն:
Քանի որ դուք ԱԱՀ վճարող կազմակերպություն եք, դուք պետք է դուրս գրեք հարկային հաշիվ ԱԱՀ-ով, եթե ծառայությունը մատուցել եք ՀՀ տարածքում, դա կապված է ծառայության տեսակից։ ԱԱՀ այս դեպքում լինելու է ձեր կրեդիտը։
Եթե Դուք ԱԱՀ վճարող եք, ապա պարտադիր կերպով պիտի գրեք հարկային հաշիվ, իսկ ինչ վերաբերվում է հարկային պարտավորություններին, ապա պիտի վճարեք 20 տոկոս ԱԱՀ ու 18 տոկոս շահութահարկ, սակայն ԱԱՀ ենթակա է հաշվանցման, իսկ շահութահարկը ենթակա է նվազեցման:
Հարգելի Անահիտ,
եթե ծառայությունը մատուցվել է ՀՀ-ում, ապա կապ չունի որ դիմացի կողմը ֆիզիկական անձ է, պետք է դուրս գրել հարկային հաշիվ, վճարելու եք 20% ԱԱՀ և 18% շահութահարկ: