Հարկային հաշիվ

Լիլիթ.

Բարև Ձեզ: Ա/Ձ-ն աշխատում է միկրոձեռնարկատիրության դաշտում: Invoicing-ում ստացած հարկային հաշիվների մեջ լրացուցիչ բաժնում, եթե հարկային հաշիվն ուղարկող ՍՊԸ-ն նշում է փոխանցումով, դա տվյալ Ա/Ձ-ի համար խնդիր կառաջացնի՞, թե՞ ոչ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ռուզաննա

Ոչ, չի առաջացնի որևէ խնդիր։ Եթե ԱՁ-ն աշխատում է միկրո համակարգում, դա չի նշանակում, որ նա միայն կանխիկով պիտի վճարի և չի կարող բանկում հաշիվ ունենալ և փոխանցում անել։

Անահիտ

Ոչ մի խնդիր էլ չի առաջացնի:

Tigran

Ոչ մի խնդիր չի առաջացնի, նորմալ է:

Ալլա

Հաշվի առեք, որ եթե վճարման ենթակա գումարը 300000 դրամից ավել է, ապա պետք է վճարեք անկանխիկ։

Քրիստինե

Փոխանցումով է կատարվում վճարը, խնդիր չի առաջացնի։Դա գրվում է տվյալ կազմակերպության համար, որ գործարքը կատարվել է փոխանցումով։

Karine

Եթե դուք Ա/Ձ-ով հաշիվ ունեք բացած բանկում՝ կարող եք աշխատել նաև փոխանցումով։

Ներսես

Ոչ մի խնդիր:

Արա

Տվյալ դեպքը ոչ մի խնդիր չի առաջացնի, միայն թե պիտի չխախտել միկրոձեռնարկատիրության սուբյեկտի համար նախատեսված սահմանափակումները: