Արևիկ.
Բարև Ձեզ։ Ա/Ձ-ն աշխատում է որպես միկրոձեռնարկատեր, ձեռք է բերել Mst 544 տեխնիկա, սակայն նրանով գործունեություն չի կատարել, որի հետևանքով ցանկանում է տեխնիկան վաճառել։ Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. արդյո՞ք վաճառքի դեպքում հարկային դաշտը պետք է փոփոխվի, թե՞ կարող է աշխատել որպես միկրոձեռնարկատեր։
Եթե վաճառքի դեպքում տարեկան հասույթը անցնելու է 24մլն-ի շեմը,ապա այն հատելու պահից պետք է անցնեք գոնե շրջհարկի համակարգ:
Եթե վաճառքի դեպքում 24մլն-ը չի գերեզանցի, ուրեմն շարունակեք աշխատել նույն դաշտում:
Եթե տարեկան նախատեսված 24 մլն չի գերազանցում, ոչ մի խնդիր չկա։
Չի կարող համարվել միկրոձեռնարկատեր։ Միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ չեն կարող համարվել կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին ապրանքների մատակարարման գործարքներ իրականացրած՝ առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը։
Կարող է աշխատել որպես միկրոձեռնարկատեր, եթե 1.ներառյալ այդ վաճառքը շրջանառությունը չի գերազանցում 24 մլն դրամը, 2.տեխնիկան չի վաճառում կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ և այդ գործարքի համար դուրս չի գրում հաշվարկային փաստաթուղթ: