Հարկային դաշտի ընտրություն

Մարիաննա.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնել։ Եթե Ա/Ձ նոր է բացվել խորհրդատվությունների համար, ռեգիստրում գրանցել են 96.09.0- Այլ ծառայությունների մատուցում, չներառված ուրիշ խմբավորումներ։ Ապա մինչև հոկտեմբերի 20-ը ի՞նչ հաշվետվություն տամ, ի՞նչ հարկատեսակով պետք է աշխատեմ, ինչպես նաև միկրոյի տակ կարո՞ղ եմ աշխատել։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

96.09.0- Այլ ծառայությունների մատուցում, չներառված ուրիշ խմբավորումներ։Դրա տակ խորհրդատվության գործունեություն չի իրականացվում,հստակեցրեք ձեր գործունեությունը:Կամ պետք է շրջհարկի կամ միկրոյի հակարգում գործելու հայտարարություն տաք էլեկտրոնային եղանակով։

Մարիաննա

Իսկ եթե շրջհարկով աշխատեմ, ՀԴՄ պարտադի՞ր է, թե՞ կարող ենք միայն հաշվեհամարին գումարը անկանխիկ փոխանցեն և եռամսյակում շրջհարկի հաշվետվություն տամ։

Tigran

Հիմա ՀԴՄ 2 նպատակով է՝ կանխիկ գումարի ստացման և քարտից գումարի ստացման։ Այո, կարող եք անկանխիկով աշխատել ու հդմ չունենալ։

Մարիաննա

Շնորհակալություն։