Artak.
Բարև Ձեզ: Կազմակերպությունը զբաղվելու է հիգիենայի պարագաների՝ ողողման հեղուկների և այլն, արտադրությամբ: ՍՊԸ, թե՞ ԱՁ: Արդյո՞ք պետք է առանձին լիցենզավորում կամ սերտիֆիկացիա, թե՞ հարկային գրանցումը բավարար է գործունեություն ծավալելու համար: Շնորհակալություն:
ՍՊԸ, թե՞ ԱՁ: Դուք որոշեք՝ ելնելով կանխատեսվող իրացման հնարավոր ծավալներից: Լիցենզավորում չկա, սակայն սերտիֆիկացիա պետք է, միայն հարկային գրանցումը բավարար չէ գործունեություն ծավալելու համար, կարող է հարցեր լինեն շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հետ կապված, քանի որ նախատեսվող արտադրանքը անմիջական մարդու առողջության հետ կապ ունի:
Միայն հարկայինում գրանցվելը բավարար չէ, լիցենզիայի կարիք չկա, սակայն ինչպես նշվեց պետք է համապատասխան մարմնից թույլտվություն, առողջության անվտանգության համար:
Առաջնային պետք է գրանցվեք պետական ռեգիստրում: Ձեր ոլորտի առանձնահատկություններից ելնելով՝ պետք է ունենաք թույլտվություն առողջապահական նկատառումներից ելնելով: