Բարև Ձեզ։ Հարկադիր պարապուրդի ժամանակ, երբ աշխատողը վճարվում է 2/3-ի չափով և չի ներկայանում աշխատանքի, կարո՞ղ է բացակայել երկրից։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Բարև Ձեզ։ Հարկադիր պարապուրդի ժամանակ, երբ աշխատողը վճարվում է 2/3-ի չափով և չի ներկայանում աշխատանքի, կարո՞ղ է բացակայել երկրից։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Պարապուրդի ժամանակ գործատուի պահանջով աշխատավայրում գտնվելու համար աշխատողին վճարվում է ԱՕ նախատեսված չափով աշխատավարձ:
Կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով կարող են նախատեսվել դեպքեր, երբ աշխատողը կարող է պարապուրդի ժամանակ ընդհանրապես չներկայանալ աշխատանքի, այդ դեպքում նա կարող է և բացակայել երկրից:
Պետք է բացակայելու ժամկետը գործատուի հետ համաձայնեցնել, որի լրանալուց հետո կարող է ազատել աշխատանքից:
Իսկ այդ ժամանակ աշխատողը շարունակվու՞մ է վճարվել գործատուի կողմից 2/3_ի չափով, թե՞ ձևակերպվում է արձակուրդ աշխատողի հաշվին։
Կվճարվի, սակայն տեղեկացնելն էլ ճիշտ կլինի: Ավելի լավ է ձևակերպել չվճարվող արձակուրդ աշխատողի հաշվին։
Եթե աշխատողը պետք վերցնի արձակուրդ և մեկնի երկրից և դեռ արձակուրդի մեջ պետք է սկսվի հարկադիր պարապուրդ, որի ընթացքում աշխատողները վճարվում են 2/3 չափով, այդ դեպքում ինչպիսի՞ արձակուրդի դիմում պետք է գրի աշխատողը (մեկ ամիս իր հասանելի արձակուրդը և մնացածը իր հաշվին, թե՞ ուղղակի մեկ ամիս իր հասանելի արձակուրդը և մնացածը ավտոմատ կնկնի պարապուրդի տակ, որտեղ նա կվճարվի): Պարապուրդը տևելու է 2-3 ամիս։
Ձեր երկրից դուրս գալը համաձայնացրեք գործատուի հետ և կարող եք բացակայել, խնդիր չկա։