Հատուցում չօգտագործված արձակուրդի դիմաց

Կարեն.

Հարգելի կոլեգաներ, արդյոք անորոշ ժամկետով կնքված աշխ. պայմանագրի դեպքում մինչև 6 ամիսը լրանալը դրա լուծման ժամանակ աշխատողին վճարվում է հատուցում` յուր. ամսվա համար 2 օր հաշվարկով: Չէ որ…”առաջին տարվա համար ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է տվյալ կազմակերպությունում անընդհատ աշխատանքի վեց ամիսը լրանալուց հետո:”

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Նաիրա

Նախ ասեմ,որ եթե աշխատողը 4 ամիս էլ աշխատեր ու ազատվեր աշխատանքից,ապա նրան հատուցում պետք է տրվեր անպայման,ոչ թե 2 օր ամսվա համար,այլ 2,33 օր,այսպես 28/12*4=9,33 օր օրացուցային,իսկ եթե 6 ամիս է,ապա 28/12*6=14 օր օրաց.:Գիտեք բավականին շատ են նման հարցեր տալիս այս կայքում ու անընդհատ կրկնվում են:

Անուշ Աֆրիկյան

Այո աշխատանքային օրենսգրքի համաձայն տվյալ կազմակերպությունում անընդհատ աշխատանքի վեց ամիսը լրանալուց հետո կարող է տրամադրվել ամենամյա արձակուրդը, սակայն, եթե աշխատողը 6 ամիս հետո գնացել է իր տարեկան հերթական արձակուրդը , հետո ազատվել, ապա ստացվում է որ աշխատակիցը պարտք է մնում ընկերությանը, քանի որ յուրաքանչյուր ամսվա համար հասանելիք արձակուրդը 2.33 օր է, և վերջնահաշվակը պետք է հաշվարկվի հիմք ընդունելով 2.33 օրը: Չօգտագործված ամենամյա արձակուրդի համար դրամական հատուցման չափը որոշվում է տվյալ ժամանակահատվածի համար տրամադրման ենթակա ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի քանակով (հատուցման այդ գումարներից սոցիալական վճարներ չեն հաշվարկվում):

Զարինե

Բարև ձեզ։ Խնդրում եմ պատասխանեք։ Եթե աշխատողը 6 ամիսը լրանալուց հետո արձակուրդ է վերցրել, սակայն դրանից հետո 2 ամսից նա ազատվել է աշխատանքից։ Պետք է հե՞տ վերադարձնի և՛ ստացած արձակուրդայինը, և՛ միանվագ դրամական պարգևը, որը տրվել էր արձակուրդ գնալիս։

Լիաննա

Շատ շնորհակալ եմ մանրամասն մեկնաբանության համար!

Կարեն

Շնորհակալություն: