Հաստիքի կրճատում

Լուսինե.

Հաստիքի կրճատման դեպքում, եթե գործատուն գրավոր չի ծանուցել աշխատակցին, արդյո՞ք կարող է ազատել աշխատնքից:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Այո, կարող է ազատել, սակայն դատարան դիմելու դեպքում դրա համար կվճարի տուժանք ու արձակման նպաստ և հնարավոր է նաև այլ գումարներ ևս` հանգամանքներից է կախված: Կան դրա վերաբերյալ դատական ակտեր:

Ալլա

Նայած ԱՕ որ հոդվածով է ազատում, կան պատճառներ, որոնց դեպքում ծանուցելու պարտադրանք չկա։
Հոդված 123. Գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծումը առանց աշխատողին ծանուցելու
Սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 6-րդ, 8-10-րդ կետերով նախատեսված դեպքերում գործատուն իրավունք ունի աշխատանքային պայմանագիրը լուծելու` առանց աշխատողին ծանուցելու:
Իսկ կոնկրետ Ձեր ասած դեպքում, եթե հաստիքների կրճատում է, ապա պետք է երկու ամիս առաջ ծանուցեր և վճարի արձակման նպաստ, հակառակ դեպքում պետք է տույժեր վճարի։
Հոդված 115. Աշխատանքային պայմանագրի լուծման մասին ծանուցումը
1. Սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողին գրավոր ծանուցել ոչ ուշ, քան երկու ամիս առաջ:

Էմիլի

Եթե պայմանագրի ժամկետը լրանում է, այո, եթե ոչ, ապա նախօրոք 10 օր առաջ պետք է գրավոր ձևով Ձեզ ծանուցվեր։