Նաիրա.
Բարև ձեզ: Հարցս հետևյալն է. աշխատակիցը գտնվում է ֆիզարձակուդում, որի ավարտից հետո ներկայացրել է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդի դիմում, սակայն տվյալ հաստիքը կրճատվում է: Կարո՞ղ է կազմակերպությունը ազատել աշխատակցին:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Նաիրա.
Բարև ձեզ: Հարցս հետևյալն է. աշխատակիցը գտնվում է ֆիզարձակուդում, որի ավարտից հետո ներկայացրել է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդի դիմում, սակայն տվյալ հաստիքը կրճատվում է: Կարո՞ղ է կազմակերպությունը ազատել աշխատակցին:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Հարգելի Նաիրա, հաստիքը կարող է կրճատվել, բայց կազմակերպությունը ֆիզարձակուրդում գտնվող աշխատակցին չի կարող ազատել աշխատանքից:
Հարգելի Զոյա, շնորհակալ եմ պատասխանի համար, բայց համաձայն ԱՕ 113-րդ հոդվածի 2-րդ մասի ասվում է հետևյալը՝
Հոդված 113.
Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ
2) արտադրության ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման և (կամ) արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների քանակի և (կամ) հաստիքների կրճատման դեպքում.
Հոդված 114.Գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը լուծելու արգելքը
1. Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ արգելվում է 2.2) երեխային փաստացի խնամող՝ արձակուրդում չգտնվող անձի՝ մինչև մեկ տարեկան երեխա խնամելու ամբողջ ժամանակահատվածում, բացառությամբ սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 5-րդ, 6-րդ, 8-րդ և 10-րդ կետերով նախատեսված դեպքերի.
Հոդված 113.Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ
1. Գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը
2) արտադրության ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման և (կամ) արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների քանակի և (կամ) հաստիքների կրճատման դեպքում.
Քանի որ բացառությունների մեջ չկա 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-ը կետը, ապա իրավունք չունի ազատելու։
Հարգելի Ալլա, շնորհակալություն պատասխանի համար, բայց 114-րդ հոդվածի համաձայն՝
Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ արգելվում է 2.2) երեխային փաստացի խնամող՝ արձակուրդում չգտնվող անձի՝ մինչև մեկ տարեկան երեխա խնամելու ամբողջ ժամանակահատվածում, բացառությամբ սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 5-րդ, 6-րդ, 8-րդ և 10-րդ կետերով նախատեսված դեպքերի.
Այսինքն, երեխայի ծնվելուց 1 տարի անց նույիսկ եթե անձը գտնվի արձակուրդում կարող է տեղի ունենալ հաստիքի կրճատում:
Հետևաբար 1 տարի չեք կարող անձին ազատել, ու այդ ժամկետի հաշվով նաև ամսական սոց. վճար պետք է վճարեք: Հաստիքի կրճատելու դեպքում պետք է ծանուցեք ու վճարեք արձակման նպաստ:
Ֆիզարձակուրդում գտնվող աշխատակցին ազատել չեք կարող։ Հաստիքի կրճատումը հիմք չէ։
Այդ պարագայում ՀՀ օրենսդրությունը տվյալ աշխատողի կողքին է, աշխատողը այդ դեպքում ունի աշխատանքի նախապատվության իրավունք, ավելի լավ է հաստիքների կրճատման դեպքում ազատեք այլ աշխատողի, որպեսզի խուսափեք դատական քաշքշուքից: