Հաստիքացուցակում անվանման փոփոխության մասին

Նարինե.

Խնդրում եմ ասացեք` եթե հաստիքացուցակում փոխվել է անվանումը, իսկ աշխատավարձը մնացել է անփոփոխ, արդյո՞ք պարտադիր է հրամանագրել և կնքել նոր աշխատանքային պայմանագիր:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ազնիվ

Հարգելի Նարինե,
Հաստիքացուցակում հաստիքի անվանման փոփոխության դեպքում ոչ մի բան պետք է չի անել, քանի որ աշխատավարձը մնացել է նույնը, եթե աշխատավարձ է փոխվում կամ աշխատաժամանակ է փոխվում, այդ ժամանակ միայն պիտի ծանուցում տաս, համաձայնագիր կնքես ու հրաման տաս:

Աննա

Բարև Ձեզ, հարգելի Նարինե:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, պաշտոնի անվանումը համարվում է աշխատանքի էական պայման, որի փոփոխության դեպքում գործատուն պետք է աշխատողին տեղյակ պահի ՀՀ ԱՕ 115-րդ հոդվածով սահմանված ժամկետներում:

Այսինքն, աշխատողին տեղյակ պահելուց հետո, եթե աշխատողը համաձայնվում է, ապա պայմանագրում նախկին պաշտոնի անվանումը պարզապես պետք է համաձայնագրով փոխել: Նոր աշխատանքային պայմանագիր կնքելու կարիք չկա: