Հասարակական կազմակերպությունը դրամաշնորհային ծրագիր է շահել

Գայանե.

Բարև ձեզ: Հասարակական կազմակերպությունը Գերմանիայից դրամաշնորհային ծրագիր է շահել՝ մոտ 1.5 միլիոնի, արդյո՞ք այն պետք է հարկվի: Եվ 2-րդ հարցս. գնումները մրցույթո՞վ է պետք իրականացնել, թե՞ առանց մրցույթի:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Դիանա Ավդալյան

Բարև հարգելիս: Գնումների ընթացակարգը պարտադիր է միայն պետական հիմնարկների համար, ՀԿ-ների համար պարտադիր չէ, իսկ հարկ վճարելու մասով՝ եթե իր կանոնադրությամբ սահմանված գործունեության համար է այդ գումարը ծախսելու, կարծում եմ՝ չպետք է հարկվի:

Tigran

Շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով շահութահարկ վճարողների համար եկամուտ չեն համարվում՝ ոչ առևտրային կազմակերպությունների անհատույց ստացած ակտիվները (այդ թվում` անդամավճարները), աշխատանքները և ծառայությունները: Ձեր դեպքում գնումները կարող եք իրականացնել մրցույթով, գնանշման հարցումով կամ առանց դրանց, այս հարցում եթե դրամաշնորհի տրամադրման նախապայմաններով եթե սահմանված չէ մրցույթային կարգի կիրառում ուրեմն ազատ եք այս հարցում:

karine

Բարև Ձեզ, Գայանե։ ՀԿ-ները գնումներ կարող են կատարել ցանկացած կազմակերպություններից, կարևորը փաստաթղթային հիմնավորված գնումներ լինեն։ Դրամաշնորհ ստացողները շահույթ չստացող կազմակերպություններ են և որևէ տնտեսական գործունեություն չեն իրականացնում, ուստի շահութահարկ կամ ԱԱՀ կամ շրջանառության հարկ չեն վճարում կամ հենց դրամաշնորհի մասով չեն վճարում: Եթե Ձեր դրամաշնորհը օգտագործելու եք նպատակային և կանոնադրության հիման վրա, չեք հարկվում։

Մարինե

Հարկում ասելով, եթե ի նկատի ունեք աշխատողներին վճարվող աշխատավարձից ու դրան հավասարեցված վճարներից պահված հարկերը և պարտադիր վճարները՝ եկամտային հարկ, նպատակային սոցիալական վճար և դրոշմանիշային վճար, այո, հարկվում են: Մյուս հարկերի գծով դրամաշնորհը չի հարկվում:

Գայանե

Շնորհակալ եմ շատ:

Գայանե

Մարինե ջան, այո, այդ 1.5 մլն-ի մեջ ներառված է աշխատավարձ 50 000… այդ 50 000-ից պե՞տք է պահվեն հարկերը:

Սոնա

Հարգելիներս կնշեք մի հասարակական կազմակերպության,որը կօգնի շահել դրամաշնորհային ծրագիր։