Մարիամ․
Բարև Ձեզ: Կազմակերպությունը ստացել է իր 500 000 դրամի դեբիտորական պարտքը ֆիզ․ անձից, ում նախապես հաշիվ է գրվել: Գումարը դրամարկղից տրվել է ԱՁ-ին, վերջինս տարել է բանկ և փոխանցել է իր հաշվին գործընկերոջ անունից: Որևէ խախտում կա՞։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Մարիամ․
Բարև Ձեզ: Կազմակերպությունը ստացել է իր 500 000 դրամի դեբիտորական պարտքը ֆիզ․ անձից, ում նախապես հաշիվ է գրվել: Գումարը դրամարկղից տրվել է ԱՁ-ին, վերջինս տարել է բանկ և փոխանցել է իր հաշվին գործընկերոջ անունից: Որևէ խախտում կա՞։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Այո, պետք է 500 000-ը փոխանցումով կատարվեր:
Ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման և (կամ) աշխատանքների կատարման դիմաց ընդունվող վճարումները համարվում են անկանխիկ նաև այն դեպքում, երբ օտարված ապրանքների կամ մատուցված ծառայությունների դիմաց իրավաբանական անձանցից կամ անհատ ձեռնարկատերերից միանվագ գործարքի գծով մինչև 300 հազար դրամի չափով, իսկ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից անկախ որևէ չափից ստացված կանխիկ վճարումները (ներառյալ կանխավճարները) վերջիններիս անունից բանկի կամ փոստի միջոցով փոխանցվում են ապրանքն օտարող կամ ծառայությունը մատուցող հարկ վճարողի բանկային հաշվեհամարին:
Օրենքի կիրառության իմաստով ապրանքների ձեռքբերման, ծառայությունների ստացման և (կամ) աշխատանքների ընդունման դիմաց վճարումներ կատարողի համար կանխիկ վճարում չի համարվում, եթե վճարումները կատարվում են առհաշիվ անձի վճարային քարտի միջոցով այդ թվում՝ այն դեպքերում, երբ առհաշիվ անձի հաշվետվության հիման վրա կազմակերպության կամ ԱԱՀ վճարող համարվող անհատ ձեռնարկատիրոջ կողմից առհաշիվ անձին փոխհատուցումը կատարվել է կանխիկ վճարմամբ:
Կազմակերպությունը ֆիզ․ անձին պետք է զգուշացնի, որ նա բանկով փոխանցում կատարի իր պարտքի չափով, կանխիկի մուտք ու ելք այդ գումարով չեն անում ըստ դրամարկղային օրենքի:
Ոչ մի խախտում չկա, եթե գրված է հաշիվ: