Հաշվի չեղարկում , հաշվի ճշգրտում

Լիլիթ․

Բարև Ձեզ։ Հնարավո՞ր է արդյոք էլեկտրոնային հաշիվը, որում հայտնաբերվել է սխալ, մեկ շաբաթ անց ետ կանչել՝ չեղարկել, կամ կատարել փոփոխություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արթուր

Բարև Ձեզ, Լիլիթ։ “Ետ կանչել” հասկացություն չկա, հաշիվը հնարավոր է չեղարկել, եթե դրա համար կան հիմքեր, օրինակ, եթե գումարը կամ որևէ տվյալ սխալ է լրացվել։

Կան տվյալներ, որոնք եթե սխալ են լրացվել, ցանկալի չէ, որ հաշիվը չեղարկեք, օրինակ, լրացուցիչ դաշտում ինչ-որ տեղեկատվական բնույթի տվյալներ։ Նման դեպքերում ցանկալի չէ չեղարկել հաշիվը, քանի որ ամեն դեպքում հաշվի չեղարկումը պարունակում է ռիսկային տարրեր։

Հաշվի ճշգրտումը հիմնականում նախատեսված է ապրանքի վերադարձի համար, երբ հաշվում ներառված որոշ ապրանքներ ետ են վերադարձվում, դրանց մասով դուրս է գրվում ճշգրտող հաշիվ, որպեսզի այդ ապրանքները ունենան ուղեկցող փաստաթուղթ։

Tigran

այո կարող եք չեղարկել, ճշգրտված դուրսգրել,

Գայանե

Այո, հնարավոր է՝ եթե ունեք հիմնավոր հիմքեր։