Հաշվի մատուցման ամսաթիվ

Լիաննա.

ՍՊԸ-ն օգոստոս ամսին մատուծաց ծառայության համար (ՀԿ-ին) հաշիվ-վավերագիր դուրս չի գրել։ Կարող է արդյո՞ք այսօր դուրս գրել՝ մատակարարման ամսաթիվ նշելով օգոստոսի 31-ը։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
9 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Ծառայության մատուցման հաշիվը կարող է դուրս գրվել հոկտեմբեր ամսին նշելով մատակարարման ամսաթիվ օգոստոսի 31-ը, սակայն դուք պետք է դա ներկայացնեք երրորդ եռամսյակի շրջանառության հաշվարկի մեջ։

Tigran

Ավելի լավ է հաշիվը դուրս գրեք հիմա քանի դեռ հարկային հաշվարկ չեք ներկայացրել, եթե ներկայացրել եք ապա ճշտված պետք է ներկայացնեք:

Knarik

Այո, կարող է:

Ներսես

Այո, կարող եք, 3-րդ երամսյակի մեջ ներառեք:

Karine

Այո, կարող եք հոկտեմբերին դուրս գրել ծառայության մատուցման պայմանագիր։

Արա

Այո, քանի որ դուք իրավունք ունեք լրացնելու հետին ամսաթվով ծառայության մատուցման հաշիվ վավերագիր, որը չի թույլատրվում ապրանքի մատակարարման հաշիվ վավերագրի դեպքում:

Artur Ananyan

Բարև Ձեզ, Լիաննա։

Հաշվի առեք, որ․

Հոդված 56.Հաշվարկային փաստաթղթի դուրսգրումը, անվավեր ճանաչումը, չեղարկումը

4. Հաշվարկային փաստաթղթերը դուրս են գրվում ապրանքը մատակարարելու, աշխատանքի կատարումն ավարտելու (այդ թվում՝ ըստ պայմանագրով նախատեսված փուլերի) և (կամ) ծառայության մատուցումն ավարտելու (այդ թվում՝ ըստ պայմանագրով նախատեսված փուլերի) պահին:

Հաշիվը պետք է հիմա դուրս գրեք՝ մատուցման ամսաթիվ նշելով օգոստոսի 31-ը, քանի որ այլ տարբերակ չունեք, սակայն առհասարակ հարկային հաշիվները / հաշվարկային փաստաթղթերը անհրաժեշտ է դուրս գրել ծառայության մատուցման պահին։

Նաիրա

Հարգելի Լիաննա,
այո, ծառայությանը վերաբերող հաշիվ վավերագիրը կարող եք հետին ամսաթվով դուրս գրել, ոչ մի խնդիր չի առաջանա:

Garik

Այո։