Գոհար․
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասել՝ շրջանառության հարկ վճարող ԱՁ-ի (միրգ և բանջարեղենի խանութ) համար տարեկան հաշվետվությունների ցանկը և ներկայացման ժամկետները: Նախապես շնորհակալություն:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Գոհար․
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասել՝ շրջանառության հարկ վճարող ԱՁ-ի (միրգ և բանջարեղենի խանութ) համար տարեկան հաշվետվությունների ցանկը և ներկայացման ժամկետները: Նախապես շնորհակալություն:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Ձև 240՝ տարեկան շահութահարկի հաշվարկ, ձև 244՝ տարեկան սոց վճարի հաշվարկ, եթե սոց վճար կատարող է: Պետք է ներկայացնեք մինչև ապրիլի 20-ը:
Տարեկան հաշվետվությունների պետք է ներկայացնել մինչև ապրիլի 20-ը, ձև 240՝տարեկան շահութահարկի հաշվարկ, ձև 244՝ ԱՁ-ու նոտարի տարեկան սոց վճարի հաշվարկ:Դրոշմանիշային վճարման ժամկետն էլ ապրիլի 20-ն է, ելնելով տարեկան հասույթից:
Բարև Ձեզ։
Պետք է հանձնել (մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ) “240. Հաշվարկ՝ ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի շահութահարկի”՝ լրացնելով տող “107. Շրջանառության հարկով և (կամ) արտոնագրային հարկով հարկվող գործունեության տեսակներով զբաղված անհատ ձեռնարկատերերի և նոտարների շահութահարկի գումարը” (քանի ամիս որ աշխատել եք, դրան համապատասխան x 5 000 դրամ), ինչպես նաև “244. Հաշվարկ՝ անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի սոցիալական վճարի”։
Եթե տարածքը վարձակալությամբ է, նաև “165. Տեղեկություններ՝ ֆիզիկական անձանց եկամուտների և եկամտային հարկի մասին” (մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ)։
Բարև Ձեզ: Եթե ԱՁ-ն զբաղվում է ստոմատոլոգիական գործունեությամբ, աշխատում է շրջհարկով (5 տոկոս) և տարածք է վարձակալում: Դա իր համար որպես ծա՞խս է և որևէ կերպ չի՞ երևում: