Խնդրում եմ պատասխանեք, եթե 2018թ. շրջանառության հարկի հաշվետվության մեջ սխալ եմ հայտնաբերել՝ կարո՞ղ եմ ճշգրտել։ Ի՞նչ է բխում, եթե ապրանքի ձեռքբերման ծախսը քիչ եմ նշել, եթե շրջանառության հարկի հաշվետվության մեջ 5,4 կետը հաշվետու եռամսյակում ապրանքների ձեռքբերման ծախսերի գումար պակաս եմ գրել՝ կոպիտ խախտու՞մ է և ի՞նչ հետևանք ունի:
Եթե մինչև ստուգում ընկած պահն է հաշվետվության ճշտում արվում, ապա կարող եք կատարել ճշտումը ու դրան համապատասխան վճարումները կարգավորեք: Որևէ տուգանք չկա ճշտված հաշվարկ ներկայացնելու համար:
Առաջացած հարկի գումարը ճիշտ է հաշված։ Սխալ է գրված ծախսը։ 5,4 կետը։
Կարող եք ճշգրտել, բնականաբար հարկային պարտավորություն չի առաջանում: