Հաշվետվությունների ինքնաշխատ լրացման կարգ

Արթուր․

Հարգելի կոլեգաներ, հարցս վերաբերում է էլեկտրոնային հաշվետվությունների, մասնավորապես ԱԱՀ և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ինքնաշխատ լրացման կարգին։ Որքանո՞վ է համակարգը ճիշտ լրացնում գումարները հաշվետվության մեջ, արդյո՞ք այն Ձեզ օգնում է հաշվետվությունները լրացնելու ժամաանակ, թե՞ այնուամենայնիվ կատարում եք որոշակի ուղղումներ։ Հետաքրքիր կլինի լսել տարբեր կարծիքներ այս հարցի հետ կապված։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Ինչքան էլ ինքնաշխատ լրացնի, մեկ է ամեն ինչ ճիշտ չի արտացոլվում ու անհրաժեշտ է լինում ձեռքով ուղղումներ կատարել:

Ալլա

Ինքնաշխատ լրացնելու վրա հույս դնել պետք չէ։ Ամեն դեպքում ստուգել հարկավոր է։

Արմեն

Ենթադրում եմ, որ շատերի համար այդ գործիքը բավական օգտակար է, քանի որ շատերը հաշվապահ էլ չունեն, իրենց գործերը ինքնուրույն են վարում, դե ծրագիրն էլ թվերը ավտոմատ հաշվում է, հարմար է։ Սակայն երբեմն ձեռքով ուղղումների անհրաժեշտություն, իհարկե, առաջանում է։

Նաիրա

Հարգելի Արթուր, ամեն դեպքում կարծում եմ՝ ճիշտը Ձեր թվերը ձեռքի տակ ունենալն է, որպեսզի պարտադիր համեմատություն անեք: Համ էլ լրացուցիչ ինքներդ ձեզ եք ստուգում:

Արա

Հաշվետվությունը լրացվում է ինքնաշխատ, սակայն թվերի և դարակաշարերի կամ սյունակների մեջ պիտի կատարվեն ուղղումներ, պիտի լրացուցիչ ավելացվեն Հարկային օրենսգրքի հոդվածներ, մանավանդ՝ նվազեցումների ժամանակ։