Arpin.
Հարգելի հաշվապահներ, սեպտեմբեր ամսին 2 հոգու ազատել եմ, վճարել եմ վերջնահաշվարկ և աշխատավարձ: Ընդհանուր գումարը արտացոլել եմ սոց-ի և եկամտահարկի եռամսյակային հաշվետվ-ն մեջ, ինչպես սովորական աշխատավարձը կարտացոլեի, սակայն քանի որ վերջնահաշվարկից սոց չի հաշվարկվում, աշխ-վարձի և սոց. վճարի հետ անհամապատասխանություն է առաջանում:
Ինչպե՞ս վարվեի, պետք է առանձին տողով ցույց տայի վերջնհաշվարկի գումարը: Ո՞ր տողով: Եվ հարկավո՞ր է ճշգրտում տալ, թե ոչ: Շնորհակալություն:
Arpin
չօգտագործված արձակուրդի փոխհատուցումը, եթե վերջնահաշվարկ ասելով դա նկատի ունեք, պետք չէր արտացոլոլ սոցի հաշվետվության 13 տողում, քանի որ այն սոցի հաշվարկման օբյեկտ չէ,
Այս ձևով սոցի հաշվետվության 13 ԱՎՈՒՄ և եկամտահարկի հաշվետվության 9 աշխատավարձ և դրան հավասարեցված եկամւոտներ տողերը իրարից տարբեր կլինեն…….
Ես էդպես եմ ներկայացրել, հարկայինը կամերալ ուսումնասիրության արձանագրություն է ուղարկել, երկու հաշվետվությունների միջև առաջացած տարբերության համար, ես էլ պատասխանել եմ առարկությամբ:
կարդացեք այս բլոկի քննարկումները`
https://www.accountant.am/?p=6264
վերջնահաշվարկի թիվը սոցի հաշվետվությունում չի ներառվում,իսկ եկամտահարկում այլ եկամուտներ տողում…
Արմինե և Հերմինե, Արփինեն շատ շնորհակալ է ձեր արձագանքների համար:
Սոց-ի հաշվարկում վերջնահաշվարկի գումարը չեք ներկայացնում, իսկ եկ/հ-ում ներկայացնում եք: Անհամապատասխանության համար մի անհանգստացեք, այդպես էլ պետք է լինի, այսինքն նորմալ է, որ չի համապատասխանում: