Աննա․
Հարգելի հաշվապահներ, կասե՞ք՝ հարկման ընդհանուր համակարգում գրանցված ՍՊԸ, որը դեռ գործունեություն չէր իրականացնում, ապրիլի 20-ին անորոշ ժամանակով դադարեցում է տրվել։ Կասե՞ք՝ մինչև ապրիլի 20-ի համար պետք է ներկայացվի հաշվետվությունները 0-ական: Ներկայացնելու դեպքում չի համարվի չէ՞ գործունեությունը վերսկսված: Կանխավ շնորհակալ եմ։
1 մինչև ապրիլի 20-ի համար պետք է ներկայացվի հաշվետվությունները 0-ական: Այո պետք է ներկայացնեք
2 Ներկայացնելու դեպքում չի համարվի չէ՞ գործունեությունը վերսկսված: ոչ չի համարվի,
շնորհակալ եմ շատ պատասխանի համար:
Դուք առաջին եռամսյակն եք փակում,տվեք հաշվետվությունները զրոյական:
Առաջին եռամսյակի հաշվետվությունները հանձնվել է ապրիլի 5-ին: Ես նկատի ունեի մինչև ապրիլի 20 աշխատածի համար էլ պետք ա հանձնվի, քանի որ ՍՊԸ գործ. դադարեցվել է ապրիլի 20-ով:
Առաջին եռամսյակ եք փակում կարող եք հաշվետվությունը զրոյական փակել։
1․Պետք է ներկայացվի ԱԱՀ-ի 0-ական հաշվետվություն, 2․Չի համարվի գործունեության վերահսկում։
Եթե փաստացի դադարի մեջ չի եղել՝ այո, հաշվետվություն պետք է ներկայացնել։
Գործունեությունը վերսկսված համարվելու համար պետք է տաք 207 հաշվետվության ձևը, որը դադարի համար պետք է արդեն տված լինեիք։
Մինչև ապրիլի 20-ի համար պետք է ներկայացվի ԱԱՀ-ի հաշվետվություն 0-ական՝ մինչև մայիսի 20-ը 2023թ.ներառյալ: Եթե գրանցված աշխատողներ չունեք՝ եկամտայինի հաշվարկ անհրաժեշտ չէ ներկայացնել: Եթե մինչև տարևերջ չվերսկսեք գործունեությունը՝ ապա մինչև 20.04.2024-ին էլ պետք է ներկայացնեք 2023-ի տարեկան շահութահարկ:
Անկախ կարգավիճակից, պետք է տալ, թեկուզ 0 ական։
Հարգելի հաշվապահներ, իսկ եթե Սպը_ն բացվել է և դրանից հետո հարկային մարմնին մեկ տարուց ավել ոչ մի հաշվետություն չի ներկայացվել, ի՞նչ հետևանք կարող է առաջանալ։