Հաշվետվության ներկայացման վերջնաժամկետի վերաբերյալ

Ռաֆիկ.

Կարելի՞ է արդյոք հաշվետվությունները ներկայացնել փոստով, եթե հաշվետվության ներկայացման օրենսդրությամբ սահմանած ժամկետը լրացել է։

Ինչպե՞ս մեկնաբանել “Հարկերի մասին” ՀՀ օրենքի 3-րդ հավելվածի 4-րդ կետի
“Ընդ որում, հաշվետվությունը համարվում է ներկայացված, եթե այն ներկայացվել է մինչեւ oրենuդրությամբ uահմանված ժամկետը լրանալը:” նախադասությունը։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Աննա

Բարև Ձեզ Ռաֆիկ,եթե հաշվետվության ներկայացման ժամկետը լրացել է,ապա չեք կարող փոստով ուղարկել,քանի որ հարկայինում այն չեն ընդունի,դուք նախ պետք է ներկայանաք հարկային,ներկայացնեք Ձեր իրավիճակը,ճշտեք Ձեր տուգանքի չափը,փոխանցեք և փոխանցման անդորրագրի պատճենի կամ բնօրինակի հետ հաշվետվությունը ներկայացնեք հարկային,իսկ վերոհիշյալ արտահայտությունը նշանակում է,որ բոլոր հաշվետվությունների համար կան հստակ սահմանված ժամկետներ,այդ ժամկետներն անգամ մեկ օր ուշացնելու դեպքում սահմանվում է համապատասխան տուգանք:

Ռաֆիկ

Հարգելի Աննա
Ձեր բացատրության հետ ես կհամաձայնեի, եթե նշեիք այն իրավական ակտերը, որոնցով սահմանված են Ձեր նշած ընթացակարգերը։
Սահմանված ժամկետից ուշ ներկայացնելը առաջացնում է վարչական տույժ, որի նշանակումը և վճարումը առանձին ընթացակարգ է և, որևէ իրավական ակտով չի սահմանված, որ այն կարող է խոչնդոտ հանդիսանալ հաշվետվությունները ընդունելու համար։
Իսկ “Հարկեր մասին” ՀՀ օրենքից մեջբերված նախադասությանը տրված Ձեր բացատրությունը ուղղակի տարակուսանք է առաջացնում։

Աննա

Վարչական իրավախախտումներ
Հոդված 169 1. Հաշվապահական հաշվառումը (գրանցումը) խախտումով վարելը, երբ դա կարող է առաջացնել (առաջացրել է) հարկի կամ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարման նվազեցում, կամ հայտարարագիրը, հաշվարկը սահմանված ժամկետում չներկայացնելըՀաշվապահական հաշվառումից բացի, օրենսդրությամբ նախատեսված այլ հաշվառում (գրանցում) չվարելը կամ ձեռնարկատիրական գործունեության առարկաները չգրանցելը կամ հաշվառումը (գրանցումը) այնպիսի խախտումով վարելը կամ հայտարարագրի կամ հաշվարկի կամ հաշվապահական հաշվետվության կամ հարկման կամ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարման հիմք հանդիսացող այլ փաստաթղթի մեջ այնպիսի կեղծ տվյալներ մտցնելը, որոնք կարող են առաջացնել (առաջացրել են) հարկի կամ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարման նվազեցում`առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկից մինչև քսանհինգապատիկի չափով:

Հայտարարագիրը կամ հաշվարկը կամ օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթուղթ, բացառությամբ ֆինանսական հաշվետվությունների, հարկային տեսչության կամ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի տարածքային մարմիններ սահմանված ժամկետում չներկայացնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով:
Հոդված 169 12. Պետական մարմիններ ֆինանսական հաշվետվությունները չներկայացնելը կամ դրանք չհրապարակելը

Օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում ֆինանսական հաշվետվությունները պետական մարմիններ չներկայացնելը կամ դրանք օրենքով սահմանված կարգով և ժամկետներում չհրապարակելը՝առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով: Տուգանքի նշանակման օրվանից հետո՝ երեսուն օրվա ընթացքում, ֆինանսական հաշվետվությունները պետական մարմիններ չներկայացնելը կամ դրանք օրենքով սահմանված կարգով չհրապարակելը՝առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
Մնացածը փորձեք ճշտել հարկայինից

Սյուզի

Հարգելի Նաիրա եթե հնարավօր է խնդրում եմ բերեք իրավական ակտիօրինակկամ ասեք թե որտեղ կարող եմ գտնել այն

Ռաֆիկ

Հարգելի Աննա
Ի պատասխան իմ հարցի, Դուք նշել էիք հետևյալ ընթացակարգերը`
“եթե հաշվետվության ներկայացման ժամկետը լրացել է, ապա չեք կարող փոստով ուղարկել, քանի որ հարկայինում այն չեն ընդունի, դուք նախ պետք է ներկայանաք հարկային, ներկայացնեք Ձեր իրավիճակը, ճշտեք Ձեր տուգանքի չափը, փոխանցեք և փոխանցման անդորրագրի պատճենի կամ բնօրինակի հետ հաշվետվությունը ներկայացնեք հարկային”։
Այդ պրակտիկան ինձ ծանոթ է, ես ուզում էի իմանալ, որքանով է օրինական դա և ի՞նչ է օրենսդրությունը նախատեսում նման դեպքերում։
Այդ պատճառով ես Ձեզ խնդրել էի նշել այն իրավական ակտերը, որոնցով սահմանված էին Ձեր նշած ընթացակարգերը։
Ի պատասխան Դուք ուղարկում եք Վարչ.իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.1 և 169.12 հոդվածները, որոնցով սահմանված են վարչական տույժերի չափերը՝ Հաշվապահական հաշվառումը (գրանցումը) խախտումով վարելու, հաշվարկները և հաշվետվությունները սահմանված դեպքերում և ժամկետներում չներկայացնելու համար, և որոնք որևէ կապ չունեն իմ բարձրացրած հարցի հետ։
Իսկ հարկային դիմելու խորհրդի համար շնորհակալություն։