Հարգելի հաշվապահներ, 144 օրվա ֆիզը հաշվարկել և վճարել եմ, այնուհետև 15 օրվա համար է ներկայացրել: Աշխատակցին հուլիսի 27-ից օգոստոսի 10-ը վճարել եմ հունիսին: Հաշվետվությունը հանձնելիս 144 օրվա հաշվարկը ե՞րբ վճարել եմ այդ ամսվա հաշվետվության մեջ ցույց տամ, իսկ 15 օրվանը հունիսին, թե՞ հուլիսին։
Եվս մի հարց. հոկտեմբերի 29-ին աշխատակիցս բերել է մայրության նպաստի թերթիկ, վճարել եմ նոյեմբերի 2-ին: Հաշվետվության մեջ հոկտեմբերին եմ ցույց տվել՝ սխա՞լ է:
Մայրության նպաստը պետք է հաշվարկել և վճարել 140 օրվա հաշվով, ոչ թե 144: Հաշվարկը ներկայացնում եք այն ամսվա հաշվարկում երբ վճարել եք:Եվս մի պատասխան. եթե վճարել եք նոյեմբերի 2-ին, ապա պետք է ներկայացնեք նոյեմբերի հաշվարկով: :
Սխալվել էի, ճիշտ եք 140, իսկ հետո 15օրվա համար ներկայացրել է հունիսին հուլիսի 27-ից օգոստոսի 10-ի համար վճարել եմ հունիսին, հունիսի հաշվետվության մեջ պե՞տք է արտացոլել 15օրվանը:
Այո, որ ամսում վճարել եք այդ ամսվա հաշվարկում պետք է արտացոլել:
Սովորաբար արտացոլում են այն ամսում, որ ամսում վճարում են։