Լիանա.
Բարև Ձեզ։ Աշխատում եմ շրջ. հարկով։ Եթե հաշիվը դուրս է գրվել 3-րդ եռամսյակում, բայց վճարումը կատարվել է 4-րդ եռամսյակին։ Այդ հաշվարկը, ո՞ր հաշվետվությունում է ներառվում։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Լիանա.
Բարև Ձեզ։ Աշխատում եմ շրջ. հարկով։ Եթե հաշիվը դուրս է գրվել 3-րդ եռամսյակում, բայց վճարումը կատարվել է 4-րդ եռամսյակին։ Այդ հաշվարկը, ո՞ր հաշվետվությունում է ներառվում։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
+
Քանի որ հաշիվը դուրս է գրվել 3-րդ եռամսյակում, ապա եկամտի հաշվառումը կատարվում է հաշվեգրման սկզբունքով, անկախ վճարման պահից, այսինքն այդ հաշիվը պետք է ցույց տալ 3-րդ եռամսյակի հաշվետվության մեջ։
Այդ դուրս գրած հաշվի գումարը մտնում է 3-րդ եռամսյակի շրջանառության մեջ, ուստի անկախ վճարումից, այն պետք է ցույց տաք 3-րդ եռամսյակի հաշվետվության մեջ և հարկն էլ վճարեք մինչև հոկտոմբերի 20-ը։
Այդ հաշիվը վերաբերում է երրորդ եռամսյակին, հետևաբար երրորդ եռամսյակի հաշվետվության հաշվարկի տարր է:
Պետք է ներկայացնեք 3-րդ եռամսյակի հաշվետվության մեջ։
Առաջնորդվելու եք հաշվեգրման մեթոդով:
Դուրս գրման ամսաթիվն եք հաշվի առնում, վճարման ամսաթիվն այս պարագայում էական չէ:
Առաջնորդվելու եք հաշվառման հաշվեգրման մեթոդով: Հաշվառման հաշվեգրման մեթոդը նշանակում է, որ՝ հարկ վճարողը եկամուտների և ծախսերի հաշվառումն իրականացնում է՝ ելնելով իր կողմից այդ եկամուտների ստացման իրավունքը ձեռք բերելու կամ իր համար այդ ծախսերը ճանաչելու պահից՝ անկախ հատուցումների ստացման կամ վճարումների կատարման պահից: