Հաշվապահական հաշվառում

Մելինե.

Հարգելի հաշվապահներ, ճի՞շտ է, որ շրջհարկի դաշտում աշխատող ՍՊԸ֊ն, որն ունի միՆչև 24 մլն շրջանառություն, պարտադիր չի, որ վարի հաշվապահություն, միայն հարկային հաշվետվություններն ու կադրային փ/թ֊երը բավական են։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Չկա նման բան։ Հաշվառում վարելը կապ չունի շրջանառության հետ։

Մելինե

Վերցրել եմ նոր հիմնադրվող ՍՊԸ, հիմնադիրներից հասարակ ելակետային տվյալներ եմ ուզում ,ո, ինչ միջոցներ են ներդրել, ինչքան , ինչ ծախսեր են անում, ինձ ասում են ամեն տեղ ՍՊԸ ունենք ոչ մեկի հաշվապահը մի օր մի թիվ չուզեց, ,մենակ աչոտներն ա տալիս

Tigran

Մելինե դուք ճաիշտ եք վարվում, ձեզ առանց ելակետային տվյալների աշխատելը իրոք դժվար կլինի, իսկ ուրիշների կիսագրագիտության պատճառով տեսեք ձեզ են փաստի առաջ կանգնեցնում, վաղը մյուս օրն էլ որ մի բան սխալ հայտնաբերվի ձեզ են մեղադրելու, փորձեք բացատրել որ ինչի եք ուզում տվյալներ, թե չէ աշխատելը դժվար կլինի,իսկ ուրիշների աշխատաոճի համար թող նրանք պատասխան տան, դուք ձեր տեղը, հանդիպել է գիտեմ, հաշվապահական գրասենյակներից է նաև այդ խնդիրը գալիս,

Մելինե

Շնորհակալ եմ Տիգրան ջան, ես էլ արդեն սկսում էի իմ գիտելիքների վրա կասկածել։

Գայանե

Անկախ շրջանառությունից՝ այդպիսի բան չկա: Եթե նշում եք 24 մլն շրջանառություն՝ ապա հավանաբար ինչ-որ պահ խառնում եք միկրոյի հետ:

Ալլա

Այսպես հիմնականում աշխատում են աութսորս կազմակերպությունները, դուք ճիշտ եք անում, երևի իրենց մյուս կազմակերպությունները միկրոյի դաշտում են գործում։