Հաշվապահական ծրագրի վերաբերյալ

Իզաբելա.

Հարգելի հաշվապահներ, մեր կազմակերպությունը մատուցում է ծառայություններ այնպիսի կազմակերպությունների, որոնք ազատված են ԱԱՀ-ից, և ՀԾ ծրագրով աշխատելիս ծրագիրը ԱԱՀ-ի հաշվարկում հաշվում է ԱԱՀ-ի դեբետից ազատվածի մասով ծառայությունների մեջ ԱԱՀ-ի ծախսագրումը և միացումը ծախսերին, սակայն ձևակերպում կատարելիս (դ-տ 713 կ-տ 5243) այն երևում է ԱԱՀ-ի և´ կրեդիտային, և´ դեբետային մասում: Ինչպե՞ս վարվել, ի՞նչ խորհուրդ կտաք: Կանխավ շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Հեղինե

Բարև Իզաբելա:
Ես ՀԾ-Հաշվապահում մատուցելիս ծառայություններ այն կազմակերպություններին, որոնք ազատված են ԱԱՀ-ից, գրանցում եմ հետևյալ թղթակցությունը`
Դ-տ 2212 (գործընկ. կոդ) Կ-տ 61144 :
Համակարգը ԱԱՀ-ի հաշվարկի 8Ա-յում լրացնում է 61114, 61124, 61134, 61144 ենթահաշիվների կրեդիտային շրջանառությունը: Դրա նշված է Բանաձևեր տեղեկատուի 06/0800a տողում`TurnCr(“61114,61124,61134,61144”):

Իզաբելա

Հարցս վերաբերվում է դեբետային շրջանառության մեջ ԱԱՀ-ով ազատվածին վերաբերող տեսակարար կշռով ստացված շրջանառության ձևակերպմանը:

Հեղինե

Բարև Իզաբելա:

Ձեր պարզաբանումից ես հասկացա, որ խոսքը գնում է ԱԱՀ հաշվարկի 16.2 բաժնի 2-րդ տողի Բ սյունյակի մասին (բանաձևերում 06/1622b տողը):
Ես կառաջարկեի դ-տ 713 կ-տ 5243 փոխարեն գրանցել դ-տ 713 կ-տ 2161:
Բանը նրանում է, որ 13Բ-յում (ԱԱՀ-ի գծով այլ հարկային պարտավորություն) լրացվում է 5243-ի կրեդիտային շրջանառության և 11Բ-ի+12Բ-ի հանրագումարի տարբերությունը: Քանի որ Ձեր թղթակցությունը մեծացնում է 5243-ի կրեդիտային շրջանառությունը, դա դիտվում է որխես ԱԱՀ-ի գծով այլ հարկային պարտավորություն:
Տես բանաձևերում 06/1300b տողը (TurnCr(“5243”)-F(“06/1100b”)-F(“06/1200b”)):

Իզաբելա

Շատ շնորհակալ եմ, Հեղինե: