Հաշվապահական ծրագրի ընտրություն

Diana.

Բարև ձեզ: Ցանկանում եմ իմանալ` առաջին հերթին պետք է 1C սովորել, թե՞ ՀԾ: Սկսնակ եմ, ցանկանում եմ իմանալ` որն է անհրաժեշտ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Lena

Տարբերություն չկա, թե առաջինը որը կսովորեք, տարբեր, իրար հետ կապ չունեցող ծրագրեր են: 1C ավել հեշտ ու ինքնուրույն կսովորեք, ՀԾ-ի դեպքում երևի դիմեք ինչ որ մեկի օգնությանը:

Կարինե

Բարև Ձեզ, Դիանա: Այն հարցին թե, որ ծրագիրը սկզբում սովորեք, կարծում եմ դուք ինքներդ էլ կարող եք որոշել` կախված Ձեր ցանկությունից: Իսկ ինչ վերաբերում է, որն է ավելի հեշտ կամ դյուր ընկալելի, ապա իմ կարծիքն է ՀԾ-ն, քանի որ նախ այն հայերեն է, բացի այդ, եթե Դուք հաշվապահությունը այսպես ասած թղթի վրա լավ գիտեք, ապա Ձեզ ոչ ոք հարկավոր չէ: Դա այն ծրագիրն է, որ նույնիսկ ոչ այնքան լավ հաշվապահություն իմացող անձը կարող է այն աշխատացնել, ինչու՞, քանի որ նա ունի հնարավորություն Ձեզ հուշելու Ձեր կողմից կատարված սխալի կամ բաց թողնման, ու նմանատիպ այլ խնդիրների առկայության դեպքում, ավելի ճիշտ Ձեր կողմից կատարված սխալ ձևակերպում նա չի ընդունի և չի կատարի, որն էլ կարծում եմ Ձեր իսկ օգտի համար կլինի: Ինչ վերաբերում է 1C ծրագրին, ապա կարող եմ ասել այն, որ նա ՀՀ տարածքի համար ոչ այնքան լավ օգտագործելի ծրագիր է, քանի որ հաշվապահություն լավ չիմացող անձը սխալ ձևակերպում տալիս կարող է ուղղակիորեն իր հաշվապահությունը վերածել քաոսի: Քանի որ 1C ծրագիրը կատարում է ցանակցած հրահանգ, ինչն էլ ավելի կբարդացնի Ձեր վիճակը: Չհաշված, որ ՀՀ տարածքում նրանք ընդհանրապես սպասարկման ձև չունեն, ամեն խնդրի վերացման համար կորզում են վճարներ, այնինչ երբ ՀԾ-ի դեպքում դու վճարում ես տարեկան սպասարկման վարձ և օգտվում ամեն տեսակ փոփոխություններից և բարձր որակի սպասարկումից: Բացի դրանից նրանց ծրագրից ավելի շատ կտեսնեք “ջարդած” տարբերակ, քան ՀԾ-ից: Եվ ևս մի կարևոր հանգամանք՝ ՀԾ-ն գրում է նաև առանձին, տվյալ կազմակերպությանը համապատասխան ծրագիր` կախված իհարկե նրանց ոլորտից կամ ցանկալի հնարավոր ընդլայնված հնարավորությաուններից, այսինքն ինդիվիդուալ մոտեցում: Իհարկե այն վճարովի է, բայց կարևորը` բավական մատչելի և աշխատանքային լայն հնարավորություններ է ստեղծում տվյալ կազմակերպություններին, որոնք դրա կարիքը ունենում են: Սա իմ կարծիքն էր, Դիանա, քանզի ես առանց որևէ մեկի օգնության եմ ծրագիրը աշխատացրել, և մինչ օրս էլ օգտվում եմ ծրագրից թե որպես անհատ, թե որպես կազմակերպության ներկայացուցիչ:
Հարգանքներով, Կարինե

Գարեգին

Տարբերություն չկա, թե առաջինը որը կսովորեք, մեկ է վերջում ՀԾ-ով եք աշխատելու ))))