Հաշվապահական ծառայություններ

հաշվապահական ծառայություններ

Հաշվապահական ծառայություններ մատուցող ընկերությունների կարող եք ծանոթանալ Accountant.am կայքի “Գտնել հաշվապահական ընկերություն” բաժնում։ Նշված ընկերությունների հետ կապվելով՝ կարող եք ստանալ հաշվապահական խորհրդատվություն Ձեր բիզնեսի վերաբերյալ։

Ուշադրություն դարձրեք ընկերության համբավին և հեղինակությանը

Հաշվապահական ընկերության կայքում հաճախորդների կարծիքների, մասնագիտական ​​գնահատականների, ծանոթների առաջարկությունների, սոցիալական ցանցերում և ֆորումներում քննարկումների, ԶԼՄ-ներից և այլ աղբյուրներից ստացված տեղեկատվության առկայությունը միշտ առավելություն է կոնկրետ ընկերության օգտին:

Հաշվապահական ծառայություններ – մատուցման թեստային շրջան

Շատ հաշվապահական ընկերություններ հաճախ իրենց պոտենցիալ հաճախորդներին առաջարկում են փորձաշրջան (օրինակ՝ մեկ ամիս), որի ընթացքում նրանք կարող են գնահատել, թե իրականում ինչպես են մատուցվում հաշվապահական ծառայությունները: Այս ժամանակահատվածի համար վճարումը կարող է կրճատվել կամ ընդհանրապես բացակայել: Պարզեք՝ արդյո՞ք հնարավոր է ստանալ նման փորձաշրջան։

Արդյո՞ք աութսորսերը երաշխավորում է գաղտնիությունը

Այն ընկերությունը, որը Ձեզ հաշվապահական ծառայություններ է մատուցում, բնականաբար, ծանոթ կլինի ձեր բիզնեսի բոլոր նրբություններին: Հաճախորդից ստացվող տեղեկատվության (առևտրային կամ գործարար գաղտնիք) գաղտնիության պայմանը պետք է նշվի պայմանագրում կամ կնքվի լրացուցիչ համաձայնագրի ձևով:

Ծանոթացեք հաշվապահական ծառայություններ մատուցող ընկերության ծառայությունների ամբողջ ցանկին և դրանց դիմաց վճարման պայմաններին

Կոնկրետ ի՞նչ ծառայություններ է առաջարկում ընկերությունը։ Դրանք կարող են ներառել․

  • Հաշվապահական հաշվառման վարում
  • ՖՀՄՍ-ներին համապատասխան ֆինանսական հաշվետվությունների պատրաստում
  • Հարկային հաշվարկների ու հաշվետվությունների պատրաստում
  • Կադրային գործի վարում
  • Էլեկտրոնային հաշիվների դուրսգրում
  • Բանկային գործարքների իրականացում
  • Նախորդ ժամանակահատվածների հաշվապահության ստուգում
  • Հաշվապահական հաշվառման վերականգնում

Պետք է հասկանալի լինի, թե ինչպես է ձևավորվում մատուցվող հաշվապահական ծառայությունների գինը, արդյո՞ք այն ճկուն է, ծառայությունների փաթեթը կարո՞ղ է լրացվել կամ կրճատվել։

Խոսեք հաշվապահական հաշվառման բաժնի ղեկավարի կամ այն աշխատակցի հետ, ով կնշանակվի ձեր ընկերության պատասխանատուն

Գնահատեք, թե ինչպես են նրանք խոսում ձեզ հետ և որքան հստակ են պատասխանում ձեր հարցերին: Պարզեք, թե ինչպես է կառուցվելու աշխատանքը, ինչպես են փոխանակվելու փաստաթղթերն ու տեղեկատվությունը, ինչպես է իրականացվելու հաշվապահական հաշվառման նկատմամբ վերահսկողությունը: Ի նկատի ունեցեք, որ Ձեր ընկերությունում էլ պետք է նշանակվեն առաջնային փաստաթղթերը ժամանակին տրամադրելու համար պատասխանատու աշխատողներ:

Եվ վերջում

Կատարելով ճիշտ ընտրություն՝ Դուք հանգիստ կլինեք Ձեր ընկերության ֆինանսական անվտանգության հարցում, և կկարողանաք կենտրոնացնել ջանքերը բիզնեսում ավելի մեծ հաջողությունների հասնելու վրա:

Գտնել հաշվապահական ընկերություն կարող եք այստեղ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները

[…] Մատուցում ենք հաշվապահական ծառայություններ […]

[…] Մատուցում ենք հաշվապահական ծառայություններ […]