Հաշվապահական խնդիր մաշվածության վերաբերյալ

Մարա.

Բարև ձեզ։ Խնդրում եմ օգնել ինձ լուծել այս խնդիրը։ Կանխավ շնորհակալություն։

Լուծել խնդիրը․
Սոթքի ոսկու հանքը 2008թ.-ի հունիսի 15-ին ձեռք է բերել բուլդոզերներ $ 100 000 ընդհանուր արժեքով: Ենթադրվում է, որ դրանք ծառայելու են 5 տարի, որից հետո վաճառվելու են $ 20 000-ով: Հաշվել բուլդոզերների տարեկան մաշվածությունը՝ օգտագործելով ուղիղ գծային, նվազող մնացորդի և տարիների գումարի մեթոդները:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Knarik Hokhanyan

Յուրաքանչյուր տարի կտաք $ 20 000 մաշվածություն, կհանեք սկզբնական արժեքից, կձևակերպեք դտ 71 կամ 81 կտ 112 $ 20 000, մաշվածությունը կգնա ծախսերով, հետո որ վաճառեք, լրիվ կտաք շահույթ հաշվին:

Karine

Եթե բուլդոզերը ձեռք են բերել 100 000֊ով և եթե նրա օգտագործման ժամկետը որպես հիմնական միջոց 5 տարի է, ապա մեկ տարվա համար մաշվածությունը կկազմի 100 000-ի 1/5-ը, այսինքն՝ 20 000։ Իսկ ձևակերպումները Քնարիկը տվել է։

Tigran

Ուղիղ գծային մեթոդը ամենապարզն է, արդեն նշվել է: նվազող մնացորդի մեթոդի դեպքում 5 տարի օգտակար ծառայություն, ամորտիզացիայի տարեկան տոկոսադրույքը` 20 %, աճող գործակիցը` 2:
Արժեզրկման հաշվարկ.
1-ին տարի` 100 000 x 40 % (20 x 2) \ 100 000 – 40 000 (մնացորդային արժեքը` 60 000),
2-րդ տարի` 60 000 x 40 % \ 60 000 – 24 000 ռուբլի (մնացորդային արժեքը` 36 000),
3-րդ տարի՝ 36 000 x 40 % \ 36 000 – 14 400 (մնացորդային արժեքը` 21 600),
4-րդ տարի` 21 600 x 40 % \ 21 600 – 8 640 (մնացորդային արժեքը` 12 960),
5-րդ տարի` 12 960 x 40 % \ 12 960 – 5 184 (մնացորդային արժեքը` 7 776):

Տարիների գումարի մեթոդ: Ծառայության տարիների գումարը 15 տարի է (1 + 2 + 3 + 4 + 5): Շահագործման առաջին տարում կարող է հաշվարկվել 5/15 կամ 33.3 %-ի արժեզրկում, որը կկազմի մոտավորապես 33 300: Երկրորդ տարում` 4/15 կամ 26.6 % (26 600), երրորդ տարում` 3/15 կամ 20 % (20 000) և 2/15 կամ 13,3 % (13 300) 1/15 կամ 6,6 % (6 600) այլն:

Մարա

Շնորհակալություն:

Garik

Հարգելի Քնարիկ, Կարինե և Տիգրան չէ՞ որ գծային մեթոդով հիմնական միջոցի մաշվածության բանձևը հետևյալն է՝ տարեկան մաշվածության գումար = (սկզբնական արժեք – մնացորդային արժեք) / ՕԾԺ (100 000 – 20 000) / 5 = 16 000