Հաշվապահական խնդիր

Ալլա․

Բարի երեկո։ Խնդրում եմ օգնել լուծել հետևյալ խնդիրը։

Ձևակերպել արտադրանքի վաճառքի գործառնությունները՝ որոշելով իրացումից ստացված շահույթը կամ վնասը։

Գնորդներին վաճառվել է պատրաստի արտադրանք։ Հասույթը՝ կանխիկ գումարով 250 000 դրամ՝ գումարած 20% ԱԱՀ, մուտքագրվել է դրամարկղ։ Ապառիկ վաճառվել է 1 400 000 դրամի արտադրանք՝ գումարած 20% ԱԱՀ։ Վաճառված արտադրանքի փաստացի արտադրական ինքնարժեքը կազմել է 1 000 000 դրամ։ Վաճառքի հետ կապված կատարվել են հետևյալ ծախսերը․

  • փաթեթավորման նյութեր՝ 52 000 դրամ
  • աշխատավարձ պահեստում փաթեթավորող բանվորներին՝ 150 000 դրամ
  • տրանսպորտային կազմակերպությանը հաշվարկային հաշվից փոխանցվել է 96 000 դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ն
  • գովազդի համար ստացվել է հաշիվը՝ 60 000 դրամ՝ գումարած ԱԱՀ

Այլ հաշվապահական խնդիրներ

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Gevorg Grigoryan

Հարգելի Ալլա, հուսով եմ կհասկանաք.
1.                                 
Դտ 2211     300000
Կտ 5243   50000
Կտ 6111    250000
2.
Դտ 2511 300000
Դտ 2211     300000
3.
Դտ 2211     1680000
Կտ 5243   280000
Կտ 6111    1400000
4.
Դտ 7111     1000000
Կտ 2151    1000000
5.
Դտ 7123     52000
Կտ 2111     52000
6.
Դտ 7121     150000
Կտ 5271    150000
7.
Դտ 7124   80000
Դտ 226   16000
Կտ 5213     96000
8.
Դտ 5213    96000
Կտ 2521   96000
9.
Դտ 7126     60000
Դտ  226   12000
Կտ 5216   72000
10.
Դտ 6111  1650000
Կտ 311    1650000
11.
Դտ 311  1000000
Կտ 711  1000000
12.
Դտ 311    342000
Կտ 712    342000
13. Շահույթի ձևակերպում
Դտ 311 1308000
Կտ 343 1308000
14.  Շահութահարկ – 18%
Դտ 343  235440
Կտ 5241 235440
 
 
 

Tigran

Հասույթը՝ կանխիկ գումարով 250 000 դրամ՝ գումարած 20% ԱԱՀ, մուտքագրվել է դրամարկղ։դտ 251 կտ 611 250000, ԱԱհ դտ 251 կտ 524 50000,
պառիկ վաճառվել է 1 400 000 դրամի արտադրանք՝ գումարած 20% ԱԱՀ։ դտ 221 կտ 611 , 1680000,
Վաճառքի հետ կապված կատարվել են հետևյալ ծախսերը․

  • փաթեթավորման նյութեր՝ 52 000 դրամ դտ 7123 կտ 211
  • աշխատավարձ պահեստում փաթեթավորող բանվորներին՝ 150 000 դրամ դտ 7121 կտ 527
  • տրանսպորտային կազմակերպությանը հաշվարկային հաշվից փոխանցվել է 96 000 դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ն դտ 7124 կտ 252
  • գովազդի համար ստացվել է հաշիվը՝ 60 000 դրամ՝ գումարած ԱԱՀ 7126 կտ 521,

որոշել իրացումից ստացված շահույթը կամ վնասը։
300000+168000-1000000-52000-150000-96000-60000

Nerses

610․000 դրամ ֆինանսական շահույթ