Սուրեն․
Բարև Ձեզ։ Ունեմ նման հարց։ Կազմակերպությունը 412 հաշվով ունի փոխառության պարտավորություն հիմնադիր տնօրենի նկատմամբ։ Մյուս կողմից էլ 342 հաշվում ունի դեբետային մնացորդ, այսինքն՝ նախորդ տարիների չբաշխված շահույթ։ Կարող եմ արդյո՞ք 412-ի կրեդիտը մարեմ առկա 342-ի դեբետով, թե՞ ոչ։ Ինչ ռիսկեր կամ նյուանսներ կան։ Շնորհակալ եմ։
Հարգելի Սուրեն, 342-ի դեբետային մնացորդը ոչ թե չբաշխված շահույթ է, այլ չծածկված վնաս։ Եվ հաշիվների նման փոխմարում խորհուրդ չէի տա կատարել։
342 հաշվում արտացոլվում է դեբետային մնացորդը՝ չծածկված վնասը,նախորդ տարիների չբաշխված շահույթ ունենալու համար պետք է 342 հաշվում լինի կրեդիտային մնացորդ։ երկրորդ պետք է կազմել փոխադարձ հաշվարկների ակտ համաձայնագիր, տոկոսներից էլ եկամտային հարկ պահել,
անտոկոս է փոխառությունը։
ձեր մտածածի իրագործելիության համար նայեք նաև ՀՀՄՍ 18. Հասույթ ու ՀՀՄՍ 23-ը, անտոկոս չի կարող լինել փոխառությունը ,գոնե չնչին տոկոսով,