Հաշիվը ուշ է ստորագրվել

Գրիգոր․

Կազմակերպությունը 2022թ․ հոկտեմբեր ամսվա ձեռք բերված ծառայության (էլեկտրաէներգիայի) հաշիվը ստորագրել է 2023թ հունվարի 10-ին:

Հարց 1․ 2023թ․ հունվար ամսվա ԱԱՀ-ի միասնական հաշվարկի 18-րդ տողու՞մ է արտացոլվում, թե՞ ցույց է տրվում 2022թ, հոկտեմբեր ամսվա ԱԱՀ-ի միասնական հաշվարկի 18-րդ տողում, այնուհետև 20-րդ տողում պակասեցվում է, իսկ 2023թ, հունվար ամսվա հաշվետվության 20-րդ տողում՝ ավելացվում:

Հարց 2․ Եթե արտացոլենք 2023թ, հունվար ամսվա միասնական հաշվարկի 18-րդ տողում, ապա այդ դեպքում կարո՞ղ ենք արդյոք 2022թ հոկտեմբեր ամսվա համար էլեկտրաէներգիայի ծառայության արժեքը ծախս համարել:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

1) Հայաստանի Հանրապետության տարածքում հաշվետու ժամանակաշրջանում ձեռք բերված ապրանքների, ընդունված աշխատանքների և (կամ) ստացված ծառայությունների գծով մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում (այդ թվում` այն դեպքում, երբ հարկային հաշվի դուրսգրման ամսաթիվը ներառված է հաշվետու ժամանակաշրջանին նախորդող կամ հաջորդող որևէ հաշվետու ժամանակաշրջանում, սակայն հարկային հաշվում նշված գործարքը կատարվել է (այսինքն՝ հարկային հաշվում նշված՝ ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման ամսաթիվը ներառված է) այդ հաշվետու ժամանակաշրջանում) առանձնացված ԱԱՀ-ի գումարները: Սույն կետով սահմանված ԱԱՀ-ի գումարները հաշվանցվում (պակասեցվում) են՝
ա. ապրանքների ձեռքբերման, աշխատանքների ընդունման և (կամ) ծառայությունների ստացման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով, եթե համապատասխան գործարքին վերաբերող՝ մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվը ապրանքը ձեռք բերողի, աշխատանքն ընդունողի և (կամ) ծառայությունը ստացողի կողմից Օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով վավերացվել է մինչև ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ներկայացման համար Օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վերջնաժամկետի օրը ներառյալ,
բ. համապատասխան գործարքին վերաբերող՝ մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվը ապրանքը ձեռք բերողի, աշխատանքն ընդունողի և (կամ) ծառայությունը ստացողի կողմից Օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով վավերացվելու օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով, եթե հարկային հաշիվը չի վավերացվել մինչև ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ներկայացման համար Օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վերջնաժամկետի օրը ներառյալ.

Գրիգոր

Շնորհակալություն, Տիգրան ջան, հասկանալի է, որ ցույց ենք տալու 2023թ, հունվար ամսվա համար ներկայացվելիք ԱԱՀ-ի հաշվետվությունում, իսկ այդ դեպքում կարո՞ղ ենք արդյոք 2022թ հոկտեմբեր ամսվա համար էլեկտրաէներգիայի ծառայության արժեքը ծախս համարել, թե ծախսն էլ ենք 2023թ, համար համարել:

Լիլիթ

Ծախս ճանաչում եք այն ամսվա համար, որին վերաբերում է ծառայության ստացումը( հոկտեմբեր)