Ելենա.
Բարև Ձեզ։ Հաշիվ վավերագիր եմ լրացնում արտասահմանյան կազմակերպության համար, նշել եմ «ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում ՀՎՀՀ ունենալը պարտադիր չէ» կետը։ Կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը հայերենով լրացրել եմ։ Սակայն «Ծառայության մատուցման ծավալի և վճարման գումարի հաշվարկը» աղյուսակը չեմ կարողանում լրացնել՝ համակարգը չի թողնում։ Ի՞նչն է պատճառը, ի՞նչ պետք է անել։ Կանխավ շնորհակալ եմ։
Երևի պետք է տող ավելացնեիք այդ մասում։
Աղյուսակի վերևի ձախ անկյունում կան նշաններ, սեղմեք առաջին նշանին “Ավելացնել նոր տող” և լրացրեք ձեր ծառայության անվանումը , չափման միավորը, քանակը , միավորի արժեքը և գումարը։
Ավելացնում էի, չէր օգնում։
Ուրեմն դիմեք թեժ գիծ