Գոհար․
Հարգելի հաշվապահներ, եթե ոչ ռեզիդենտին (ՌԴ) հաշվարկային հաշիվ ենք գրում, պիտի ռուսերե՞ն գրենք, թե՞ հայերեն։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Գոհար․
Հարգելի հաշվապահներ, եթե ոչ ռեզիդենտին (ՌԴ) հաշվարկային հաշիվ ենք գրում, պիտի ռուսերե՞ն գրենք, թե՞ հայերեն։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Բարև Ձեզ, Գոհար։ Նախ անհրաժեշտ է գրել թղթային հաշիվ օտարերկրյա ընկերության համար՝ այդ երկրի լեզվով և արժույթով, այնուհետև այդ փաստաթղթի հիման վրա դուրս գրել հաշիվ e-invoicing ծրագրով՝ որպես փոխարժեք վերցնելով հաշվի դուրս գրման օրվա ԿԲ փոխարժեքը համաձայն ՀՕ հոդված 16 – ի։
Որպես տվյալ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեք, հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից մինչև տվյալ օրվա ժամը 16:00-ն հրապարակված միջին փոխարժեքը, որը կայքերում արտացոլվում է որպես նախորդ օրվա փոխարժեք։
Բարև Ձեզ, սրա հետ կապված կարո՞ղ եմ լրացուցիչ հարց տալ։
Ոչ ռեզիդենտին ՀՀ-ից դուրս մատուցված ծառայության համար դուրս է գրվել ինվոյս՝ ամսվա վերջին օրով: Ամսվա մի քանի օրը աշխատել է շրջանառության հարկի դաշտում, մնացած օրերը՝ հարկման ընդհանուր դաշտում: Արժե՞ e-invoicing-ով երկու հաշիվ դուրս գրել հղում անելով ինվոյսին, մեկը՝ շրջ.հարկի դաշտում աշխատելու ժամանակահատվածի համար, մյուսը՝ ընդհանուր դաշտում աշխատելու ժամանակահատվածի համար:
Նախապես շնորհակալ եմ պատասխանի համար:
ինվոյսը կարող է լինել ռուսերեն,կարող եք հայերեն կրկնօրինակն էլ գրել,