Հաշիվ ոչ նյութական ակտիվի համար

Կարինե.

Բարև Ձեզ:
Մի հարց։ Եթե կազմակերպությունը ոչ նյութական ակտիվ է վաճառել` ի՞նչ հաշիվ պետք է գրի:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Եթե ԱԱՀ վճարող եք, ապա հարկային հաշիվ, քանի որ ոչ նյութական ակտիվի օտարումը ԱԱՀ-ով հարկման օբյեկտ է: Եթե շրջհարկ վճարող եք, ապա հաշվարկային փաստաթուղթ:

Ալլա

Ոչ նյութական ակտիվի վաճառքի համար պետք է դուրս գրել ծառայության մատուցման հարկային հաշիվ, եթե ԱԱՀ վճարող եք, կամ ծառայության մատուցման հաշվարկային փաստաթուղթ, եթե ԱԱՀ վճարող չեք, քանի որ ըստ Հարկային օրենսգրքի
Ծառայության մատուցում է համարվում նաև՝
ա. ապրանքիվարձակալության կամ օգտագործման տրամադրումը, ինչպես նաև գույքի՝ լիզինգով (տարատեսակներով) տրամադրումը տոկոսի գումարների մասով,
բ. փոխառության տրամադրումը,
գ. ոչ նյութական ակտիվի օտարումը,
դ. ոչ նյութական ակտիվի օգտագործման տրամադրումը։

Նաիրա

Բարև Ձեզ, Կարինե:
Կախված ձեր հարկման ռեժիմից կամ պետք է դուրս գրել Ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման հարկային հաշիվ՝ եթե ԱԱՀ վճարող եք կամ Ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման հաշիվ վավերագիր:

Ներսես

Այո, կախված է թե որ հարկման համակարգում եք աշխատում: