Արման.
Պարտադի՞ր է արդյոք հարկային հաշիվների / հաշիվ-ապրանքագրերի թղթային պահպանումը, և կարո՞ղ ենք պահպանել միայն էլեկտրոնային:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Արման.
Պարտադի՞ր է արդյոք հարկային հաշիվների / հաշիվ-ապրանքագրերի թղթային պահպանումը, և կարո՞ղ ենք պահպանել միայն էլեկտրոնային:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Հարգելի Արման, հարկային հաշիվների վերաբերյալ` ծանոթացեք 1504-Ն որոշման հավելված 1-ի 11-րդ կետին.
11. Էլեկտրոնային եղանակով դուրս գրվող հարկային հաշիվները կարող են շրջանառվել (այդ թվում` ապրանքներ ձեռք բերողին կամ ծառայություններ ստացողներին տրամադրվել) կամ պահպանվել էլեկտրոնային և (կամ) թղթային տարբերակներով:
Իսկ հաշվարկային փաստաթղթերի վերաբերյալ` 1364-Ն որոշման 15-րդ կետին.
15. Էլեկտրոնային եղանակով դուրս գրվող` հաշվարկային փաստաթղթերը կարող են շրջանառվել (այդ թվում` ապրանքներ ձեռք բերողին կամ ծառայություններ ստացողներին տրամադրվել) կամ պահպանվել էլեկտրոնային և (կամ) թղթային տարբերակներով: