Mariam.
Արդյոք, ՀՀ ռեզիդենտ կազամակերպությունը կարող է ոչ ռեզիդենտ /Կանադայում գտնվող/ ընկերության տալ դոլարով հաշիվ ապրանքագիր, եթե հաշիվ-ապրքագրով մատուցվել է ծառայություն /իրականացվել է կանադական կազմակերպության կայքի տեստ/ և կանադական կազամակերպությունը իրականացրել է պայմանագրով նշված գումարի ամբողջական կանխավճար:
Կանխավ շնորհակալություն
Հարգելի Մարիամ,
Ծանոթացեք “Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին” ՀՀ օրենքին http://www.arlis.am կայքում ( ՀՕ-135-Ն ) և ՀՀ-ում արժութային արժեքներով գործարքների իրականացման վերաբերյալ պաշտոնական պարզաբանմանը ( N 3 ): Ըստ այդ պարզաբանման.
“Արտահանման հետ կապված գործարքներում գնանշումները կարող են կատարվել արտարժույթով, եթե ապահովված են Օրենքի ( “Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին” ՀՀ օրենք ) 7-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները:”
Ես այդպես էլ կարծոլոր ում էի, որ իրավունք ունեմ, քանզի բոլոր այդ կետերը առկա են, սակայն հարկային մարմինը կտրականապես մերժում է արտարժույթով հաշիվ ապրանքագիր գրելու իմ իրավունքը