Արմինե․
Բարև ձեզ։
Կասե՞ք՝ հանրային սննդի ոլորտում գազավորված ըմպելիքները քանի՞ տոկոսով են հարկվում: Եվ եվս մեկ հարց. 3 % շրջանառության հարկի նվազեցումների մեջ կարո՞ղ են ներառվել՝
1. առանց ՀՎՀՀ-ի ՀԴՄ կտրոնները,
2. տարածքի վարձակալության գումարը (տարածքի վարձատուն իրավաբանական անձ է),
3. աշխատողի աշխատավարձը:
Հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեություն է համարվում խոհարարական արտադրանքի օտարումը (այդ թվում` առաքմամբ) և (կամ) սպառման կազմակերպումը: Այդ գործունեությունը ներառում է նաև խոհարարական արտադրանքի սպառման կազմակերպման հետ անմիջականորեն կապված ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը, ծառայությունների մատուցումը, մասնավորապես սպասարկումը, մուտքի թույլտվությունը:
Այսինքն՝ հանրային սննդի ոլորտում գազավորված ըմպելիքները հարկվում են, ինչպես խոհարարական արտադրանքի սպառումը՝ 6 տոկոս հանած 3 տոկոս։
Հաշվետու ժամանակաշրջանի համար հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ձևավորվող հարկման բազայի մասով սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափերով հաշվարկված շրջանառության հարկի գումարը նվազեցվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանում հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության հետ կապված՝ Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով, ինչպես նաև նույն հոդվածի 11-13-րդ մասերով սահմանված փաստաթղթերով հիմնավորված ծախսերի (բացառությամբ հիմնական միջոցներ ձեռք բերելու կամ կառուցելու ծախսերի, հիմնական միջոցների վրա կատարվող կապիտալ և ընթացիկ ծախսերի ու հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումների, ինչպես նաև խոհարարական արտադրանք չհանդիսացող այլ ակտիվների օտարման դեպքում՝ դրանք ձեռք բերելու ծախսերի) հանրագումարի երեք տոկոսը կազմող գումարի չափով: Եթե սույն մասով սահմանված նվազեցումներից հետո շրջանառության հարկի գումարը կազմում է հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ձևավորվող հարկման բազայի չորս տոկոսից պակաս գումար, ապա ծախսերի գծով նվազեցումը կատարվում է այն չափով, որ շրջանառության հարկի գումարը կազմի հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ձևավորվող հարկման բազայի չորս տոկոսը: Սույն մասի կիրառության իմաստով՝ ծախսերի մեջ ներառվում են նաև ձեռք բերվող կամ ներմուծվող ապրանքների համար վճարվող մաքսատուրքի, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկի գումարները:
Այսինքն՝
1. առանց ՀՎՀՀ-ի ՀԴՄ կտրոնները չեն նվազեցվում հարկման բազայից,
2. տարածքի վարձակալության գումարը (տարածքի վարձատուն իրավաբանական անձ է) նվազեցում է, եթե ունեք գործարքը հավաստող պայմանագիր,
3. աշխատողի աշխատավարձը նվազեցվում է, եթե աշխատողը օրինական գրանցում ունի։
Հանրային սննդի ոլորտում գազավորված ըմպելիքները հարկվում են 20 տոկոսով:
Տիգրան, այդ հարցը քննարկվել է հարկայինում, և իմ գրածը հիմնավոր է:
Այդ դեպքում սա ինչպե՞ս կմեկնաբանես՝
Հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հարկային մարմնի հաստատած ձևով հայտարարություն ներկայացրած շրջանառության հարկ վճարողների կողմից Հայաստանի Հանրապետությունում կիրառվող՝ տնտեսական գործունեության դասակարգչի «Հանրային սննդի կազմակերպում» հատվածում չներառվող՝ այլ ակտիվների օտարումից, ինչպես նաև այլ գործունեությունից ստացվող եկամուտներ:
Սա վերաբերում է այն հարկ վճարողներին, որոնց շրջանառությունը մեծ է 115 մլն դրամը, բայց ներկայացնելով 262. Հայտարարություն՝ հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ, նրանք մնում են շրջանառության հարկի դաշտում, բայց այլ գործունեության գծով հարկվում են 20 տոկոսով։
Բարև Ձեզ, կոլեգաներ։ Իսկ եթե քաղիրավական պայմանագրով է աշխատում` հնարավո՞ր է նվազեցնել հարկից:
Այո, կարող եք նվազեցնել, եթե այն անմիջականորեն կապված է խոհարարական արտադրանքի սպառման կազմակերպման հետ։
Հարգելի Արմինե,
1․ առանց ՀՎՀՀ-ի ՀԴՄ կտրոնները չեք կարող նվազեցնել,
2․ տարածքի վարձակալության գումարը, աշխատողների աշխատավարձը կարող եք նվազեցնել, եթե անմիջականորեն կապված են խոհարարական արտադրանքի սպառման կազմակերպման հետ,
3․ հանրային սննդի ոլորտում գազավորված ըմպելիքների վաճառքի հետ կապված կարող եք ուսումնասիրել ՊԵԿ-ի իրազեկման թերթիկը հետևյալ հղմամբ: