Աննա.
Հանրային սննդի հաշվապահությունը ի՞նչ առանձնահատկություններ ունի, և շրջ. հարկով աշխատող ՍՊԸ-ն ի՞նչ հաշվետվություններ է հանձնում։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Աննա.
Հանրային սննդի հաշվապահությունը ի՞նչ առանձնահատկություններ ունի, և շրջ. հարկով աշխատող ՍՊԸ-ն ի՞նչ հաշվետվություններ է հանձնում։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Հարգելի Աննա, հանրային սննդի գործունեությունը ունի որոշ առանձնահատկություններ հարկային առումով։ Դրա հետ կապված առաջարկում եմ ծանոթանալ ՀՕ հոդված 254 6-րդ և 7-րդ կետերին, ինչպես նաև հոդված 258-ի 3-րդ և 4-րդ կետերին։
Հանձնում է շրջհարկի, եկամտային հարկի հաշվետվություններ։
Իսկ վիճ. հաշվետվությու՞նը:
Երբ վիճակագրականից նամակ կստանաք որ պետք է ներկայացնեք հաշվետվություններ, այդ ժամանակվանից սկսած կներկայացնեք, մինչ այդ իրենց հետ խնդիր չեք ունենա:
Իսկ հանրային սննդի կետում աշխատող վաճառողուհին սան գրքույկ պե՞տք է ունենա
Այո, հանրային սննդի կետում աշխատող վաճառողուհին ևս պարտադիր բուժզննում անցնող անձանց ցանկից է:
Ամսական վիճ. վարչության հաշվետվություն և մյուս տարի արդեն տարեկան որոշ վիճի ձևեր:
Այո:
Պետք է հանձնել շրջհարկի հաշվետվություն, ամսական 189 ձև, եթե վիճակագ.-ից նամակ եք ստացել նաև ամսական վիճ.:
Հարգելի Աննա, հանրային սննդի ոլորտում աշխատող կազմակերպություւները պարտավոր են ունենալ․
1. հանրային սննդի իրացման թույլտվություն (պարտադիր), ոգելից խմիչքի և ժամը 24:00-ից աշխատելու համար նախատեսված թույլտվություն (առկայության դեպքում)
2. աշխատողները պետք է ունենան սանիտարական գրքույկներ, որոնք թարմացվում են 6 ամիսը մեկ անգամ
3. գովազդային վահանակների համար քաղաքապետարանից թույլտվություն
4. թաղապետարանի հետ կնքվում է աղբահանության համար պայմանագիր
5. սեզոնային կաֆեների համար քաղաքապետարանից թույլտվություն
Հարկային առումով հանձնում է
1. վիճակագրական հաշվետվություն (ամսական),
2. շրջանառության հարկման մասին հաշվետվություն (եռամսյակային),
3. բնապահպանական հարկման հաշվետվություն (եռամսյակային),
4. եկամտային հարկի մասին հաշվետվություն (ամսական),
5. շահութահարկ (տարեկան):
Հարգելի Թագուհի, անչափ շնորհակալ եմ մանրամասն մեկնաբանելու համար… anna.abrahamyan.90 շնիկ mail.ru, սա իմ էլ փոստի հասցեն է, կարո՞ղ եք Ձեր հեռ. ուղարկել, զանգահարեմ, կարևոր հարց ունեմ հանրային սննդի ոլորտում շրջ. հարկով աշխատելու հետ կապված:
Մեր կենտրոնում իրականցնում ենք հանրային սննդի ոլորտում աշխատակիցների համար պարտադիր բժշկական հետազոտությունները՝ սանիտարակն գրքույկների վարում