Արման.
Բարև ձեզ: Կասե՞ք, խնդրեմ, Պետական եկամուտների կոմիտեում տնտեսական գործունեության G47.19.0 դասակարգիչով գրանցված ընկերությունը համարվու՞մ է արդյոք հանրային սննդի ձեռնարկություն, և արդյո՞ք տվյալ դասակարգիչով գրանցված գործատուի աշխատակիցները համարվում են կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 8-րդ ծրագրի մասնակիցներ:
G47.19.0 Այլ մանրածախ առեւտուր ոչ մասնագիտացված խանութներում, այս դասակարգիչը չի կարող համարվել հանրային սննդի ոլորտին դասվող, բայց եթե չեք վաճառում սննդամթերք, ծխախոտ, դեղորայք կամ ալկոհոլային խմիչք, ապա կարող եք օգտվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 8-րդ ծրագրից։
G47.19.0 դասակարգիչը դա Այլ մանրածախ առևտուր ոչ մասնագիտացված խանութներում է:Ընկերությունը կարող է համարվել 8-րդ միջոցառման շահառու եթե գործել է մանրածախ առևտուր, այդ թվում առևտրի կենտրոնում կամ առևտրի իրականացման վայրում: Իսկ եկամտային հարկի հաշվետվությունը մարտ ամսվա ներկայացրել եք, որից հետո ծանուցում կստանաք որևէ միջոցառման շահառու լինելու մասին:
G47190-ը չի համարվում հանրային սնունդ, Դուք երբ կսկսեք Ձեր գործունեությունը, անկախ պետ ռեգիստրի գրած դասիչի, հաշվետվություն ուղարկելուց գտեք Ձեր ճիշտ դասակարգիչը և տենց ուղարկեք հաշվետվությունը, իսկ հարկայինը առաջնորդվում է հաշվետվության մեջ նշած դասակարգիչով։ Ըստ դրա էլ կդիտարկվի Ձեր միջոցառման մասնակից լինելը։